Արտաքին 3 տարի առաջ - 20:51 31-10-2023

Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները քննարկել են Հյուսիս-հարավի երկաթուղային բաղադրիչի զարգացման հեռանկարը

Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովը Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ քննարկել է Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի երկաթուղային բաղադրիչի զարգացման հեռանկարը։

«Արցախպրես»-ի փոխանցմամբ, Բելոուսովը և Մուստաֆաևը դեռ հոկտեմբերի սկզբին բանակցություններ էին վարել հաղորդակցությունների ոլորտում գործակցությունը զարգացնելու շուրջ։

Հյուսիս-հարավը Սանկտ Պետերբուրգից մինչև Մումբայի նավահանգիստ մուլտիմոդալ երթուղի է՝ 7,2 հազար կիլոմետր երկարությամբ։

Նախատեսվում է 3 երթուղի՝ տրանսկասպյան (երկաթուղիների և նավահանգիստների ներգրավմամբ), ինչպես նաև արևմտյան և արևելյան (ցամաքային): 2023 թվականի մայիսին Ռուսաստանը և Իրանը փաստաթղթեր են ստորագրել Հյուսիս-հարավի արևմտյան երթուղու վերջին անհրաժեշտ երթուղու մաս կազմող Ռեշտ-Աստարա երկաթգծի շինարարության վերաբերյալ:

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ