Արտաքին 2 տարի առաջ - 21:22 31-03-2024

Հայտնի են Թուրքիայի ՏԻՄ ընտրությունների առաջին արդյունքները. առաջատարը ընդդիմությունն է

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, Թուրքիայում այսօր՝ մարտի 31-ին, անցկացվել են տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունները։

Հաղորդվում է, որ ժամը 17։00-ի դրությամբ ավարտվել է քվեարկությունը, այնուհետև մեկնարկել է ձայների հաշվարկի գործընթացը։ Ժամը 20։00-ի դրությամբ հրապարակվել են առաջին տվյալները, որոնք ընդգրկում են տեղամասերի 24.75%-ը։

Հատկանշական է, որ այս պահի դրությամբ հրապարակված արդյունքների համաձայն՝ առաջատարը ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցությունն է (ՀԺԿ), որը ստացել է ձայների 39.39%-ը։ ՀԺԿ թեկնածուները առաջատար են երկրի գրեթե բոլոր խոշոր քաղաքներում, այդ թվում Ստամբուլում և Անկարայում, որոնց կառավարումը գործող նախագահ Էրդողանը ձգտում էր ամեն գնով վերադարձնել։

Էրդողանի գլխավորած Արդարություն և զարգացում կուսակցությունը (ԱԶԿ) երկրորդն է. վերջինս ստացել է առ այս պահը հաշվարկված ձայների 37.96%-ը։ ԱԶԿ թեկնածուները առաջատար են երկրի կենտրոնական և արևելյան մի շարք շրջաններում։

Ձայների հաշվարկը շարունակվում է։ Առաջիկայում կներկայացնենք նաև թարմացված տվյալները։

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
14:04 Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Ղարաբաղի հայաթափումը, չես տեսել Հայաստանի կառավարիչների պարը մեր հակառակորդի նվագի տակ․ Սերժ Սարգսյան
16:18 Վանաձորում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ»-ը. բուժառուն մահացել է
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
13:12 Վազգեն Սարգսյանը կոտրվող տեսակ չէր. նա կարող էր ջղայնանալ, բարկանալ, բայց ոչ երբեք կոտրվել կամ հուսահատվել․ Սերժ Սարգսյան
16:00 Սուբյեկտիվ խնդիր էր դրված այդ ծեծուջարդի մեջ ներքաշել Էդգար Ղազարյանին, նախ՝ լավ ծեծել Էդգարին
19:20 Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են
12:10 «Զվարթնոց»-ում ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի
07:58 ՔՊ «գլադիատորը» «պատվով» կատարում է իր առաքելությունը․ «Հրապարակ»
15:00 Ծորակից թունավորված ջուր է գալիս, իսկ միլիոններ ստացող կառույցները հայտարարում են, որ պատասխանատու չեն