Մամուլ 4 տարի առաջ - 08:03 27-01-2022

Փաշինյանական «ռեսթարթ» հին գվարդիայով. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է․

«Առաջիկա հնարավոր զարգացումներին, սահմանադրական փոփոխություններին և, ըստ ամենայնի, կառավարման համակարգի փոփոխություններին ընդառաջ, ինչպես երևում է, Նիկոլ Փաշինյանը փորձում է ավելի ամրապնդվել՝ դրա համար իշխանությունը փաստացի կենտրոնացնելով ընդգծված հավատարիմների ու յուրայինների ձեռքերում, և նրանց նշանակում է առանցքային պաշտոններում:

Մասնավորաբար, նախ՝ ընտրություններից հետո նա ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրեց Ալեն Սիմոնյանին, իր հավատարիմ «զինակիցներից» ևս մեկին՝ Ռոմանոս Պետրոսյանին, ուղարկեց Պետական վերահսկողական ծառայություն, նախկին գլխավոր խորհրդականին՝ Հակոբ Սիմիդյանին, նշանակեց շրջակա միջավայրի նախարար, Սուրեն Պապիկյանին էլ՝ պաշտպանության նախարար: Այս օրերին տեղեկություններ տարածվեցին, որ ՔՊ-ն հանրապետության նախագահի պաշտոնի համար առաջադրելու է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի թեկնածությունը: Տեղեկություն կար, որ աշխատակազմի ղեկավար կդառնա Նաիրի Սարգսյանը, որը երեկ ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից:

Սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ, Սարգսյանը հնարավոր է նշանակվի դեսպան: Մեր ունեցած տեղեկություններով, առաջիկայում Արմեն Փամբուխչյանն էլ կնշանակվի արտակարգ իրավիճակների նախարար: Կառավարության կուլիսներում խոսում են, որ այսպիսով, Փաշինյանը փաստացի «ռեսթարթ» է անում թիմը՝ առաջին պլան բերելով հատկապես «հին գվարդիայի» ներկայացուցիչներին, որոնց նա լիարժեք վստահում է: Ըստ մեր աղբյուրների, Փաշինյանը համոզված է, որ նրանք ինչպես իրեն հավատարիմ եղել են, այդպես էլ լինելու են՝ անկախ առկա ու սպասվող վայրիվերումներից»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը