Մամուլ 4 տարի առաջ - 09:11 26-01-2022

Նոր փոփոխություն՝ հեղուկ գազի լցակայաններում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Առաջիկայում հեղուկ գազի շուկայի նկատմամբ վերահսկողությունը կուժեղացվի: Նոր փոփոխություն՝ հեղուկ գազի լցակայաններում:

«Ժողովուրդ» օրաթերը տեղեկացավ, որ Հայաստանում այս տարվա հունիսի 1-ից հեղուկ վառելիքի վաճառքը իրականացվելու է ստուգաչափված տարաներով, այսինքն՝ հեղուկ վառելիքի մանրածախ առեւտրի կետերում վաճառողը ոչ միայն պետք է ունենա ստուգաչափված տարա, այլեւ սպառողի պահանջով այն վաճառվելու է այդ տարայի միջոցով: Ասել է թե՝ լցակայաններում տնտեսավարողը պարտավոր է ցուցադրել տեղեկատվություն հեղուկ գազի տեսակի վերաբերյալ: Ըստ Էկոնոմիկայի նախարարության՝ այս ամենի արդյունքում կնվազեն եւ կբացառվեն հեղուկ վառելիքի մանրածախ առեւտրի կետերում վաճառողի կողմից թերլցումները:

Ի դեպ, անհամապատասխանության դեպքում, սպառողի դիմումի համաձայն, տեսչական մարմինը տնտեսվարող սուբյեկտի մոտ կիրականացնի ստուգում, խախտումների դեպքում պատասխանատվության միջոցներ կկիրառվեն. եթե հեղուկ գազ վաճառող տնտեսվարողները խախտումներ թույլ տան, ապա կարող են տուգանվել մեկ միլիոն դրամի չափով։

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը