Արտաքին 4 տարի առաջ - 23:44 24-01-2022

Ֆրանսիայի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս չմեկնել Ուկրաինա

Ֆրանսիայի քաղաքացիներին խորհուրդ է տրվում չմեկնել Ուկրաինայի հյուսիսում և արևելքում սահմանամերձ շրջաններ։ Նաև խորհուրդ է տրվում հետաձգել հրատապ գործուղումները դեպի երկիր։ Այս մասին հայտնում է Ֆրանսիայի ԱԳՆ-ն։

Նման առաջարկությունների պատճառը Ուկրաինա ռուսական հնարավոր ներխուժման սպառնալիքն է։

Ինչպես РБК-Украина-ին հայտնել են Ֆրանսիայի դեսպանատանը, ճամփորդների համար նորացված խորհուրդներում դեսպանատունը մտահոգություն է հայտնել Ուկրաինայի հետ սահմաններին ռուսական ռազմական ներկայության ուժեղացման վերաբերյալ և խորհուրդ է տալիս Ուկրաինա մեկնելիս ցուցաբերել մեծ զգոնություն:

Հիշեցնենք, որ Ճապոնիան, ռուսական ներխուժման սպառնալիքի պատճառով, կոչ է արել իր քաղաքացիներին լքել Ուկրաինան։ Ավստրալիայի քաղաքացիներին նաև խորհուրդ է տրվել ձեռնպահ մնալ Ուկրաինա մեկնելուց։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
15:10 Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին