Արտաքին 4 տարի առաջ - 17:52 24-01-2022

Որոշ ավիաընկերություններ հրաժարվել են Կիևում ինքնաթիռների գիշերային կայանատեղիներից

Երեք ավիաընկերություններ հրաժարվել են Կիևում գիշերային կայանատեղիից՝ փոխելով թռիչքների ժամանակացույցը այնպես, որպեսզի ինքնաթիռներն ու անձնակազմերը Ուկրաինայում լինեն միայն ցերեկային ժամերին։ Պատճառը Ուկրաինայի վրա Ռուսաստանի հնարավոր հարձակման սպառնալիքն է։ Այս մասին հաղորդում է Avianews.com-ը։

Խոսքը շվեյցարական Swiss, ավստրիական Austrian Airlines և նիդեռլանդական KLM ավիաընկերությունների մասին է։

Նշվում է, որ հունվարի 23-ին Austrian Airlines-ը, համաձայն ժամանակացույցի, իրականացրել է Վիեննա-Կիև երեկոյան OS 667 չվերթը, սակայն «Բորիսպոլ» օդանավակայանում գիշերը կայանելու փոխարեն ինքնաթիռն անմիջապես վերադարձել է Ավստրիա OS 1402 հատուկ չվերթով: Առավոտյան ավիաընկերությունը պետք է ուղևորներին Կիևից հասցներ Վիեննա OS 668 կանոնավոր չվերթով, սակայն ավիաընկերությունը չեղարկել է այդ թռիչքը:

Բացի դրանից, հունվարի 23-ին Ցյուրիխից Կիև LX 2290 չվերթի երեկոյան թռիչքից հրաժարվել է Swiss ավիաընկերությունը: Դրա փոխարեն հունվարի 24-ի առավոտյան ինքնաթիռը LX7390 հատուկ չվերթով ուղարկել են Կիև՝ ուղևորներ վերցնելու և անմիջապես հետ դառնալու համար։

KLM չվերթները՝ KL 1387 համարներով, Ամստերդամից Կիև չեղարկվում են հունվարի 22-ից: Նրանք նախատեսել են Ուկրաինայում գիշերային կայանատեղի՝ առավոտյան հետդարձի թռիչքով։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին