Արտաքին 4 տարի առաջ - 22:51 18-01-2022

Բրեյվիկը նշել է իր՝ ահաբեկչություններ կազմակերպելու որոշման մեղավորներին

Ծայրահեղ աջ ահաբեկիչ Անդերս Բրեյվիկը, որ 2011 թվականին Նորվեգիայում սպանել էր 77 մարդու, հարձակումների համար մեղադրել է նեոնացիստական ​​ցանցին։ Նրա խոսքով՝ հենց նա է իբր նպաստել իր արմատականացմանը համացանցի միջոցով։

Այս մասին նա ասել է դատարանում՝ պայմանական վաղաժամկետ ազատման իր միջնորդության քննարկման ժամանակ։ Բրեյվիկը պնդում է, որ հենց իրենք են կրում «ամբողջական պատասխանատվությունը», իսկ իրեն միայն «օգտագործել են որպես իրենց զինվոր»։ Ահաբեկիչը կարծում է, որ իր մեղքը կայանում է միայն նրանում, որ նա «թույլ է տվել իրեն արմատականացնել»։

Բրեյվիկը 10 տարվա ազատազրկումից հետո պահանջում է պայմանական վաղաժամկետ ազատում։ Նա դիմել է պայմանական վաղաժամկետ ազատման համար՝ պնդելով, որ այլեւս վտանգ չի ներկայացնում հասարակության համար:

Սակայն փորձագետները կարծում են, որ մարդասպանը չի զղջացել իր կազմակերպած ջարդի համար։ Նա կարող է օգտագործել լսումները որպես իր ծայրահեղական տեսակետները բարձրաձայնելու առիթ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ