Մետրոյում զոհեր կարող էին լինել. խնդրում եմ ամենախիստ ձևով պատժել մեղավորներին. Ավինյան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 10:45 03-04-2023
Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանին խնդրեց ներկայացնել մետրոպոլիտենի գծերի վրա տեղի ունեցած փլուզման վերաբերյալ իրավիճակը, որի պատճատով մետրոպոլիտենն արտակարգ ռեժիմով էր աշխատում։

«Մեքենավարը նկատել է փոշու ամպ և վնասված հենապատ, ինչի մասին անմիջապես տեղեկացվել է գնացքի կարգավարը։ Բացի այդ, բոլոր հնարավոր միջոցներով միջադեպի մասին տեղեկացրել են նշված գծով մոտեցող գնացքի մեքենավարին, որից հետո դադարեցվել է մետրոյի աշխատանքը։ Ապրիլի երկուսից մետրոն աշխատել է։ Վթարավերականգնողական աշխատանքները մինչև այս պահը շարունակվում են»,–ասաց Սեդրակյանը։

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանն էլ անդրադառնալով միջադեպին, ընդգծել է, որ տեղի է ունեցել շատ արտառոց և վտանգավոր դեպք։

«Այս դեպքը շատ մեծ հավանականությամբ կարող էր նաև զոհերի հանգեցնել։ Կարծում եմ, որ այստեղ մեր մոտեցումը պետք է լինի շատ խիստ։ Մեր շատ շինարարներ կամ առհասարակ տարբեր ոլորտի մասնագետներ, եթե նրանց կարելի է մասնագետ կոչել, իրենց աշխատանքին շատ իմիջայլոց են վերաբերվում, և այդ վերաբերմունքի հետևանքով մենք մետրոյի գծերի վրա ապրիլի 1-ին ունեցել ենք քարաթափում, որը կարող էր բերել վագոնի՝ ռելսերի վրայից դուրս գալուն, ինչն էլ իր հերթին զոհերի կարող էր հանգեցնել։ Դիմացից եկող վարորդը պատահաբար տեսել է, ահազանգել է, և մի գիծը կանգնել է։ Ես ուզում եմ խնդրել հասարակական կարգի պահպանման մեր գործընկերներին ամենախիստ ձևով պատժի ենթարկել կառուցապատողին։ Ոստիկանության մեր գործընկերներին, կարծում եմ, կարիք չի լինելու ասել, որ այստեղ կարիք կա քննության, որովհետև իսկապես վտանգավոր դեպք է տեղի ունեցել»,- ասաց Ավինյանը։

Երևանի քաղաքապետի տեղակալը հավելեց, որ այս տեսաակ վերաբերմունքը կարող է դրսևորվել նաև, օրինակ, բազմաբնակարան շենք կառուցելիս։ «Բոլոր ոլորտներում ունենք այս խնդիրը, ես ուզում եմ, որ մենք չհանդուրժենք նման վերաբերմունք, ես կարծում եմ, որ սա առաջին հերթին մեր համաքաղաքացիների շահերից է բխում»,- ասաց Ավինյանը։

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանից դեպի «Զորավար Անդրանիկ» մեկնող կայարանի ուղեհատվածում ապրիլի 1-ին տեղի ունեցած փլուզման հետևանքով մետրոպոլիտենը որոշ ժամանակ աշխատել է արտակարգ ռեժիմով։

Ամենից շատ դիտված

22:46 Սրիկաներ, Հայաստանում ժողովրդավարություն է լինելու միշտ. էս էջը Հայաստանում պետքա փակվի, ընդմիշտ. Աշոտ Փաշինյան
14:30 Գահը մոտ է, քան երբևէ․  Փաշինյանի սրտի կաթողիկոսի թեկնածուն Կճոյա՞նն է
18:30 Էդ մարդը հիվանդ է, ինչ իմանամ` ինչ է ուզում, ինչ է անում. Աջապահյանի պատասխանը Փաշինյանին
19:20 Անհարմար բան ստացվեց․ «ահաբեկիչների» զենքերն օրինական են, փամփուշտները՝ կրակված
17:20 Նիկոլիզմի վերջին շունչը․ մեռնող իշխանությունը ռեպրեսիաների է դիմում․ Նաիրա Զոհրաբյան
11:03 Բարի ծառայություն, տղե՜րք. Սյունիքում մեկնարկել է ամառային զորակոչը
21:07 Այսօրվա բեմադրված ձերբակալությունները քաղաքական բռնաճնշումների նոր փուլ են բացում ՀՀ-ում. Արտակ Բեգլարյան
19:04 «Միստիկ հեղաշրջման» ամիս-ամսաթիվը. այն պետք է տեղի ունենար 1 տարի առաջ. Ռուբեն Մխիթարյան
16:28 3-ամյա տղան խեղդվել է պոպկորնի հատիկից
15:40 Հրազեն և ռազմամթերք, ԱԹՍ, ճայթրուկներ․ ՔԿ-ն կադրեր է հրապարակել խուզարկություններից

Ձեզ գուցե հետաքրքրի