Ներքին 4 տարի առաջ - 15:03 18-01-2022

Խորհրդակցել եմ մասնագետների, նախկինում բանակցողների հետ. Ռուբինյան

Թուրքիայի հետ բանակցությունների համար ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը խորհրդակցել է մասնագետների, նախկինում բանակցողների և բանակցությունների մասնակցածների հետ, իր հետ կա աշխատանքային խումբ: Այս մասին ասաց ԱԺ-ում՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանի ելույթին:

Ըստ նրա՝ ԱԺ-ում քննարկումների ցածր որակի պատճառն այն է, որ իրենք՝ պատգամավորները, միմյանց հետ չեն խոսում, այլ խոսում են «աղմուկային տրամաբանությամբ»: Ռուբինյանը դժգոհեց ընդդիմության տված հարցադրումներից, ըստ նրա՝ դրանք բովանդակային պատասխաններ ակնկալող հարցեր չեն եղել: «Ինչի՞ մասին է եղել հարցադրումների մեծ մասը. ի՞նչ հիմքով է ներկայացուցիչը նշանակվել, մեքենայի վրա դրոշ կա՞ր, թե՞ ոչ»,-ասաց Ռուբինյանը:

Անդրադառնալով, ըստ նրա, բովանդակային հարցերին, մասնավորապես հարցին, թե արդյոք կա աշխատանքային խումբ իր հետ՝ Ռուբինյանը դրական պատասխան տվեց:

«Այո, կա՝ կազմված դիվանագետներից և արտգործնախարարության աշխատակիցներից: Իսկ, թե արդյոք ես խորհրդակցե՞լ եմ մասնագետների և նախկինում բանակցողների կամ բանակցությունների մասնակցողների հետ. այո, իհարկե խորհրդակցել եմ և շարունակելու եմ խորհրդակցել»,-ասաց նա, սակայն անուններ չհնչեցրեց, քանի որ, իր խոսքով, թույլտվություն չի վերցրել:

Հարցին՝ Ռուբինյանը ստորագրելու լիազորություն ունի՞, թե՞ ոչ, բացասական պատասխան տվեց՝ հիշեցնելով, որ ինքը ներկայացուցիչն է: Սուբյեկտը, որը կայացնում է որոշումը՝ կառավարությունն է:

«Ես շատ բաց եմ բովանդակային քննարկումների համար՝ թե՛ հրապարակային, թե՛ ոչ հրապարակային: Եվ ես գնահատում եմ ցանկացած բովանդակային հարցադրում, բայց ես ցավում եմ, որ այս թեմայի քննարկումներն անցնում են ծայրահեղ մանիպուլյացիոն մթնոլորտում»,-ասաց Ռուբինյանը:

Անդրադառնալով «ազդեցության գործակալների» թեմային՝ նա ասաց, որ իր համար քաղաքական դաշտի, պետության վերջին տասնամյակների գլխավոր քաղաքական խնդիրը քաղաքական երեսպաշտությունն է:

«Ես խնդիր ունեմ այն բանի հետ, որ քաղաքական ուժերը, կախված կոնֆիգուրացիայից, տարբեր քաղաքական դիրքորոշումներ են ստեղծում և զգայուն թեմաները, վախը, զգացմունքները, ցավը՝ փորձում են կապիտալիզացնել»,-ասաց Ռուբինյանը:

Ըստ նրա՝ ընդդիմությունը փորձում է կասկածների, մանիպուլյացիաների միջոցով իրեն ներկայացնել որպես կասկածելի կապերով անձ: Նրա խոսքով՝ մարդիկ հոգնել են ամեն օր լսել՝ թուրք, գործակալ, դավաճան արտահայտությունները: Ռուբինյանը կոչ արեց բոլորին` մտնել բովանդակային դաշտ:

«Ես և մեր քաղաքական ուժը կողմ ենք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ առանց նախապայմանների»,-ասաց նա՝ կոչ անելով երկու ընդդիմադիր խմբակցություններին արտահայտել դիրքորոշում, թե կո՞ղմ են Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ առանց նախապայմանների:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից