Արտաքին 4 տարի առաջ - 15:17 15-01-2022

Պուտինը մտադիր է Ռուսաստանին վերադարձնել ԽՍՀՄ ժամանակների քաղաքական հզորությունը. Լեհաստան

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է Ռուսաստանին վերադարձնել ԽՍՀՄ ժամանակների քաղաքական հզորությունը։ Այսպիսի կարծիք է հայտնել Լեհաստանի ԱԳ նախկին նախարար Վիտոլդ Վաշչիկովսկին El Confidencial-ին տված հարցազրույցում։

Նրա խոսքով, Վարշավան հրաժարվում է ընդունել խաղաղարար քաղաքականությունը և զիջումների գնալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ՝ կարծելով, որ դա կզսպի նրա հավակնությունները։

«Ուրիշ ի՞նչ կարող ենք անել Պուտինի կայսերական հավակնությունները բավարարելու դեմ։ Ոչինչ։ Մենք կարող ենք միայն ավելի շատ պատժամիջոցներ առաջարկել»,- ասել է նախկին դիվանագետը։

Վաշչիկովսկին հավելել է, որ անհրաժեշտ է պատժամիջոցներ սահմանել նաև Պուտինին աջակցող հայտնի մարդկանց նկատմամբ, օրինակ՝ գործարարների, մարզիկների, նկարիչների և գիտնականների նկատմամբ։ Նախկին նախարարն ընդգծել է՝ չի կարելի թույլ տալ, որ ռուս զինվորականները մասնակցություն ունենան զինված հակամարտություններին Դոնբասում կամ Ղազախստանում, իսկ Մոսկվայի «Սպարտակը» խաղացել է Մադրիդում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին