Մամուլ 4 տարի առաջ - 10:20 15-01-2022

Փնտրվում է բարերար կամ կամեցող մարդ, ով պետք է վերադարձնի գումարները. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Սահմանադրական դատարանը 2020-ի դեկտեմբերի 23-ին հակասահմանադրական էր ճանաչել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի որոշումը, որով չպատվաստված աշխատողները որոշակի պարբերականությամբ պետք է պարտադիր ՊՇՌ թեստ հանձնեն իրենց հաշվին: Նախարար Ավանեսյանը, սակայն, հայտարարել էր, որ նախարարությունը որևէ մեկին որևէ գումար չի վերադարձնելու:

ՍԴ-ն, ըստ ԱՆ-ի, գումարները վերադարձնելու պահանջը ոչ թե կոնկրետ նախարարությանն է պարտադրել, այլ պետությանը: Ի վերջո, ով է քաղաքացու «փողերը հետ տալու» հարցին Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն այսպես է արձագանքում. «Պետական բոլոր գերատեսչություններն էլ ֆինանսավորվում են մեկ տեղից՝ պետբյուջեից: Իսկ թե ում դիմի քաղաքացին, դա արդեն հարցի կարևոր մասն է: Հույս ունեմ, որ փաստաբանները կարձագանքեն այս իրավիճակին ու գործընթաց կտանեն: ՊՇՌ թեստի ՀԴՄ կտրոնը կցելով համապատասխան գրությանը՝ այն Առողջապահության նախարարություն կուղարկեն՝ պահանջելով տրամադրել թեստի գումարը:

Դրանից հետո արդեն քաղաքացիական ու վարչական կարգով հայտը պետք է բողոքարկվի դատարանում, որովհետև վերջիվերջո հասցեատերը դատարանն է»: Վարդևանյանն ասում է նաև, որ եթե եվրոպական որևէ երկրում Սահմանադրական դատարանը նման որոշում կայացներ, ապա դա ունենալու էր թե՛ քաղաքական, թե՛ կիրառական լրջագույն հետևանքներ: Այսպիսով, մինչ այս պահն այդպես էլ հստակ չէ` ով է փոխհատուցելու քաղաքացու ՊՇՌ թեստի գումարը։

Նախարար Ավանեսյանը այսպես է մեկնաբանում. ՍԴ-ն «ՊՇՌ հետազոտությունն իրականացնում է աշխատողը իր հաշվին» նախադասության «իր հաշվին» բառակապակցությունը ճանաչել է հակասահմանադրական, սակայն չի արգելել, որ քաղաքացին իր այդ նույն ՊՇՌ հետազոտությունը կատարի իր բարեկամի կամ, ասենք, ինչոր բարերարի հաշվին: Հետևաբար, հիմա փնտրվում է բարերար կամ կամեցող բարեկամ»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
21:10 Ռոնալդուի վարքագիծը քննադատության է արժանացել Պորտուգալիայի հավաքականի շուրջ սկանդալի ֆոնին