Արտաքին 4 տարի առաջ - 20:55 24-12-2021

Թուրքիան հայտարարել է Ուկրաինայի կողմից Ռուսաստանի դեմ պատերազմի անհնարինության մասին

Թուրքիայի նորացման կուսակցության ղեկավար Օզթուրք Յըլմազը հայտարարել է, որ Ուկրաինայի կողմից Ռուսաստանի դեմ ռազմական գործողություններին երկրի մասնակցությունն անիրատեսական է։ Այս մասին նա ասել է ՌԻԱ Նովոստիին։

«Ես չեմ ընդունում այնպիսի իրավիճակի հավանականությունը, որ Թուրքիան ստիպված լինի զինուժ ուղարկել Ուկրաինա։ Որովհետեւ ոչ Ռուսաստանին, ոչ ՆԱՏՕ-ին նման ռազմական հակամարտություն պետք չէ։ Չեմ կարծում, որ ՆԱՏՕ-ն Ուկրաինայի պատճառով կհարձակվեր Ռուսաստանի վրա, կամ Ռուսաստանը իրավիճակը կհասցներ պատերազմի»,- ասել է նա։

Նա հավելել է, որ Թուրքիան չի կարողանա հարձակվել Ռուսաստանի վրա, քանի որ երկրների միջև կան «ռազմավարական հարաբերություններ»։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել էր Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը Ուկրաինայի հարցում Անկարայի՝ լուսանցքում մնալու անհնարինության մասին։ Լրագրողները Պեսկովին հարցրել են՝ հնարավո՞ր է Թուրքիայի դրական դերը դաշինքում Ռուսաստանի Դաշնության համար։

Մինչ այդ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Անկարան չի անտեսի իր սկզբունքներն ու Ուկրաինայի հետ սերտ հարաբերությունները՝ Ռուսաստանի հետ ունեցած լայն հարաբերությունների պատճառով։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
15:10 Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
14:20 Ուժեղ կարկուտ՝ Արթիկում․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Ձեզ գուցե հետաքրքրի