Ներքին 4 տարի առաջ - 20:07 15-12-2021

Ժողովրդի կամքը հնարավոր չէ զսպել ուժի կիրառմամբ․ Արթուր Վանեցյան

Ժողովրդի կամքը հնարավոր չէ զսպել ուժի կիրառմամբ։ Այդ մասին ՔԿ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

Նրա համոզմամբ՝ Մամիկոն Ասլանյանի ձերբակալությունը հստակ քաղաքական բնույթ է կրում և որևէ այլ նպատակ չկա։

«Թույլատրելիի չափով ծանոթացա քրեական գործի նյութերին և որևէ հիմնավորում, որով հնարավոր է մարդուն մեղադրանք առաջադրել և զրկել ազատությունից ուղղակի չկա։ Մենք տեսանք, որ իշխող ուժը՝ ՔՊ կուսակցությունը, բոլոր այն համայնքներում, որտեղ ունեցել է պարտություն, ռեպրեսիվ մեթոդներով փորձում է այնպես անել, որպեսզի քաղաքապետեր կամ համայնքապետեր ընտրվեն բացառապես իրենց կամ իրենց սպասարկող կուսակցության ներկայացուցիչներ։ Ես Ձեզ հավաստիացնում եմ ՝ հնարավոր չէ բիրտ ուժով ապօրինի միջոցներով այդ գործը հասցնել ավարտին»,- ասաց Վանեցյանը։

Արթուր Վանեցյանը հիշեցրեց, որ դեկտեմբերի 17-ին նախատեսված էր ավագանու նիստը, որտեղ պետք է ընտրվեր նոր քաղաքապետը։

«Այսօր մենք տեղեկացանք, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դիմել է դատարան և պահանջում է վերահաշվարկ ՝ ընտրությունների արդյունքների ինչ-որ մի հարցով բողոքարկում։ Չեմ կարծում, որ դա պատահականություն է։Ուղղակի իշխանություններին ժամանակ է պետք ձգելու, որպեսզի Մամիկոն Ասլանյանի դեմ կիրառեն այս պատժամիջոցները։ «Լուսավոր Հայաստան»-ի դատարան դիմելու հարցը ձևական բնույթ է կրում»,- ավելացրեց քաղաքական գործիչը։

Վանեցյանը նաև խորհուրդ տվեց ՔՊ-ին ՝ համակերպվելու, որ քաղաքական պայքարում կրելու են պարտություններ և հայ ժողովուրդը ձևավորելու է այնպիսի իշխանությունը, որը գործելու է բացառապես ՀՀ շահերից։

Դիմելով վանաձորցիներին Վանեցյանն ասաց․ «Մենք տեր ենք կանգնելու իրենց տված քվեին և ժողովուրդն ունենալու է իր ընտրած քաղաքապետն ու գյուղապետը»։

Նշենք, որ «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքի Վանաձորի համայնքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանն այս պահին գտնվում է Քննչական կոմիտեում։ Նրան ձերբակալել են։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին

Ձեզ գուցե հետաքրքրի