Ներքին 3 տարի առաջ - 12:47 10-02-2023

էրեբունու բաժնի աշխատակիցները բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկել անչափահաս ուսանողների, ծեծի ենթարկել և խոշտանգել նրանց. Թագուհի Թովմասյան

Երեկ գիշեր ահազանգ եմ ստացել առ այն, որ ոստիկանության Երևան քաղաքի էրեբունու բաժնի օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցները բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկել անչափահաս ուսանողների, ծեծի ենթարկել և խոշտանգել նրանց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

«Առավոտյան էլ Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանի և Փաստաբանական դպրոցի ղեկավար Արա Զոհրաբյանի ասուլիսից պարզվեց, որ հաջորդ օրն անչափահասներին իրավաբանական օգնություն ցույց տալու նպատակով ոստիկանության բաժին ներկայացած փաստաբանների նկատմամբ է բռնություն գործադրվել, սպառնացել և հայհոյել են նրանց մասնագիական գործունեությունը կատարելիս:

Անձամբ տեսել եմ ծեծի ենթարկված երեխաների կադրերը. ինչը դատապարտելի է և պետք է հետևի անխուսափելի պատիժ ինչպես ոստիկանության աշխատակիցներին, այնպես էլ՝ Էրեբունու ոստիկանապետին:

Շտապ գրություններ եմ պատրաստում ներքին գործերի նախարարին՝ պահանջելով բացատրություն դեպքի առթիվ, ինչպես նաև պատասխանատու անձանց ենթարկել կարգապահական պատասխանատվության՝ ընդհուպ մինչև լիազորությունների դադարեցում:

Հ. Գ. Լուսանկարը ստոպ կադր է, որտեղ երևում է անչափահաս տղայի՝ ծեծի հետևանքով պատռված հագուստն ու փոշոտ շորերը, որոնք նրան գետնին տապալելու հետևանք են...»,- գրել է նա:

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան