Ուղիղ եթեր
Մամուլ 4 տարի առաջ - 08:20 15-12-2021

ՔՊ-ն «օրորոցում» կխեղդի ընդդիմության նախաձեռնությունը. Հրապարակ

«Հրապարակ » օրաթերթը գրում է․

Անցած ուրբաթ «Հայաստան» խմբակցությունը հանդես եկավ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանին անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ։ Նախագիծը երեկ դրվել է շրջանառության մեջ։ Գրել են, որ նա իր հայտարարությունները պետք է անի կշռադատված, չխախտի Սահմանադրությունն ու օրենքները, «չառաջացնի խնդիրներ ՀՀ պետականության համար», մինչդեռ ԱԺ նախագահի հայտարարություններն ազդում են ՀՀ միջազգային հեղինակության, արտաքին եւ ներքին անվտանգության վրա, խախտում են գերիների «անմեղության կանխավարկածը», հոգեկան տառապանք պատճառում նրանց հարազատներին։

Մյուս հիմնավորումն այն է, որ Սիմոնյանն ընտրվելու օրվանից «անհարկի» միջամտում է ընդդիմադիրների ելույթներին, կողմնապահ կարգապահական պատասխանատվության միջոցներ կիրառում եւ չի կատարել Սահմանադրությամբ իր պարտականությունը՝ պատգամավորներ Արմեն Չարչյանի, Արթուր Սարգսյանի, Մխիթար Զաքարյանի՝ ԱԺ նիստերին «անխոչընդոտ մասնակցությունն» ապահովելու համար։ «Ալեն Սիմոնյանի վարքագիծն ինքնին խնդրահարույց է նաեւ պատգամավորական վարքականոնի տեսանկյունից»,- գրել են տեքստում: ՔՊ խմբակցությունում կասկած չունեն, որ նախաձեռնությունն «օրորոցում» խեղդվելու է։ Բանն այն է, որ ինչպես շարքային նախագծերը` նախագիծը շրջանառության մեջ դրվելուց հետո 14 օրում գլխադասային հանձնաժողովում պետք է քննարկվի: Եթե ՔՊ-ական մեծամասնությունը մերժի այն, ներկայացնող խմբակցությունը նախագիծը կարող է համարել արտահերթ եւ մտցնել լիագումար նիստի օրակարգ, սակայն օրակարգում ընդգրկվելու համար պետք է մեծամասնությունը կողմ քվեարկի, ուստի հարցն օրակարգ չի մտնի։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է