Ներքին 4 տարի առաջ - 13:15 09-12-2021

Քրեական վարույթ իրականացնող մարմինները սարսափում են իշխանության ղեկավարի վերաբերյալ ոչ ստանդարտ որոշումներ կայացնելուց

ԱԺ հերթական նիստի ժամանակ «Հայասատան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանը իր ելույթի ժամանակ հնչեցրել է հռետորական հարց․ «Ո՞վ է դեմ ոչ հայhոյախառն վիրավորոնքին, իհարկե, ոչ ոք։ Եթե իշխանությունը իր խոսույթում, իր վարքագծում չի տանում այն գիծը, որ բացառի հայոհյախառն արտահայտությունը, ծանր վիրավորանքը, այլ օգտագործում է իր քանակական առավելությունը խորհրդարանում և գործադիր իշխանությունում վարույթ իրականացնող մարմնի նկատմամբ իր վերահսկողությունը՝ ընդ որում, Հանրային հեռուստաընկերության վազող տողում մենք արդեն կարող ենք տեսնել հետևյալ արտահայտությունը․

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց Դատախազությանը»։ Սա ՀՀ 1-ին ալիքն է, այսինքն՝ իշխանության որևէ ղեկավար կարող է հանձնարարել գլխավոր դատախաղին, որը Սահմանադրական մարմին է, և որի հիմնական գործառույթը ամբողջ հասարակության համար արդարադատության հիմքեր ստեղծելու և պետական շահերը պաշտպանելուն ուղղված գործողություն է։ Սա նաև վկայությունն է այն բանի, որ մենք գործ ունենք մի իշխանապետության հետ, որտեղ քրեական վարույթ իրականացնող մարմինները, սարսափում ու վախենում են գործադիր իշխանության ղեկավարի վերաբերյալ ոչ ստանդարտ որոշումներ կայացնելուց»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը