Մամուլ 3 տարի առաջ - 08:17 24-06-2023

Քրեական վարույթ՝ Ալավերդի համայնքի ղեկավարի նկատմամբ. ՔՊ-ականները չեն հաշտվում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Լոռու մարզի Ալավերդի համայնքում անցկացված սեպտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններից գրեթե 9 ամիս անց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այդպես էլ չի հաշտվում իր թեկնածու Արեն Մկրտչյանի պարտության հետ։ Բանն այն է, որ այդ ընտրություններում առաջատարը «Ապրելու երկիր» կուսակցությունն էր, եւ Արկադի Թամազյանը դարձավ համայնքի ղեկավար։

Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ քրեական վարույթ է նախաձեռնվել Ալավերդու խոշորացված համայնքի ղեկավար, «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Արկադի Թամազյանի գործունեության մասով։ Սա, իհարկե, իշխանությունների գործելաոճն է, եւ վերջիններս չեն կարողանում հաշտվել այս պարտության հետ։

ՔՊ-ականներն ամեն ինչ արել էին, որ այս համայնքում հաղթող դառնա ՔՊ թեկնածու, պատգամավոր Արեն Մկրտչյանը, եւ քարոզարշավին ողջ թիմով լծվել էին աշխատանքի, բայց ալավերդցիները մերժեցին Արեն Մկրտչյանին:Իսկ հիմա, երբ «Ապրելու երկիր» կուսակցությունը հայտարարել է, որ մասնակցելու են Երեւանի ավագանու ընտրություներին, նաեւ ասել են, որ ոչ մի դեպքում իշխող ուժի հետ դաշինք չեն կազմի, այդ կուսակցության անդամների նկատմամբ սկսվել են հետապնդումներ»։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ