Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 12:17 10-10-2023

Վայոց ձորի Սերս համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Տ.Մ.-ն, 2006 թվականի նոյեմբերի 9-ից մինչև 2016 թվականի հոկտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով Վայոց ձորի մարզի Սերս համայնքի ղեկավարի պաշտոնը, 2010 թվականի հուլիսի 6-ին, գյուղատնտեսական նշանակության արոտավայր հանդիսացող՝ 0,2 հա մակերեսով հողատարածքը տարեկան 3.000 դրամ վարձավճարով, 25 տարի ժամկետով տրամադրել է Արարատ քաղաքի բնակիչ Թ.Հ.-ին:

Թ.Հ.-ն ալեհավաք կայան տեղադրելու նպատակով ենթավարձակալության պայմանագիր է կնքել «Օրանժ-Արմենիա» ՓԲԸ կապի օպերատորի հետ և մինչև Սերս համայնքի ղեկավար Տ.Մ.-ի պաշտոնավարման ավարտը՝ կապի օպերատորից ստացել 3 մլն 840 հազար դրամ շահույթ, որից Սերս համայնքի բյուջե վճարվել է ընդամենը 18 հազար դրամը:

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել համայնքի նախկին ղեկավար Տ.Մ.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ):

Դատախազը միջնորդագիր է ուղարկել Վայոց ձորի մարզի Վայքի համայնքապետարան՝ Թ.Հ.-ի հետ պայմանագրերը լուծելու և կապի օպերատորի հետ համայնքի անունից նոր պայմանագիր կնքելու նպատակով։

Ներկայացված միջնորդագրի հիման վրա՝ Վայոց ձորի մարզի Վայքի համայնքապետարանի կողմից Սերս համայնքի և Թ.Հ.-ի միջև կնքված վարձակալության պայմանագիրը լուծվել է. միջոցներ են ձեռնարկվել համայնքապետարանի և «Յուքոմ» ՓԲ ընկերության միջև նոր պայմանագիր կնքելու ուղղությամբ։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
18:51 Փաշինյանի աջակիցները լինում են նաև ռուսական համարանիշներով
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
18:37 Պապ թագավորը հայրենիք է պահել, իսկ դու՝ հանձնել. Շարմազանովը՝ Փաշինյանին