Արտաքին 4 տարի առաջ - 15:48 15-11-2021

Լեհաստանի սահմանին ներգաղթյալները ծեծկռտուք են սարքել վառելափայտի պատճառով

Լեհ-բելառուսական սահմանին գտնվող ներգաղթյալների միջև տեղի են ունեցել բախումներ վառելափայտի պատճառով։ Այս մասին հաղորդում է «Sputnik Բելառուս»-ի հեռագրային ալիքը։

Փախստականների ճամբար են բերել վառելափայտով լի բեռնատար. մարդիկ տաքանում են խարույկների մոտ: Վառելիքը մեծ իրարանցում է առաջացրել ներգաղթյալների շրջանում: Տասնյակ տղամարդիկ ցատկել են մեքենայի թափքը և սկսել ինչքան հնարավոր է շատ վառելափայտ հավաքել իրենց և իրենց ընտանիքների համար։

Երկու տղամարդիկ չեն կիսել մի գրկաչափ վառելափայտը, և նրանց միջև ծեծկռտուք է սկսվել։ Ականատեսները բաժանել են նրանց:

Դատելով բեռնաթափված փայտանյութի քանակից՝ սա վառելափայտով բեռնված առաջին բեռնատարը չէ։ Այնուամենայնիվ, դրանց նկատմամբ պահանջարկը ներգաղթյալների ճամբարում շատ մեծ է։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին