Արտաքին 4 տարի առաջ - 16:42 10-11-2021

Տասնյակ ներգաղթյալներ ճեղքել են Լեհաստանի հետ Բելառուսի սահմանը

Ներգաղթյալների երկու մեծ խմբեր, կոտրելով ցանկապատերը, կարողացել են ճեղքել բելառուսա-լեհական սահմանը և ներթափանցել Լեհաստանի տարածք։ Այս մասին հայտնում է Radio Bialystok-ը՝ հղում անելով սահմանապահ ծառայությանը։ Դա տեղի է ունեցել Կրինկա քաղաքի և Բելովեժ գյուղի մատույցներում։

Նոյեմբերի 10-ի առավոտյան Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը հայտարարել է, որ նախորդ գիշերը Լեհաստան ներթափանցած բոլոր ներգաղթյալները ձերբակալվել են։ «Դա անհանգիստ գիշեր էր: Իսկապես Լեհաստանի սահմանը խախտելու բազմաթիվ փորձեր են եղել»,- ասել է նախարարը և հավելել, որ սահմանին կա 15 հազար լեհ զինծառայող։

Բելառուսի և Լեհաստանի սահմանին իրավիճակը կտրուկ սրվել է երկուշաբթի՝ նոյեմբերի 8-ին, երբ մի քանի հազար ներգաղթյալներ բելառուսական կողմից սահմանին են մոտեցել՝ ցանկանալով տեղափոխվել Եվրամիություն։ Սահմանապահներին և զինծառայողներին հաջողվել է կանգնեցնել անօրինական ներգաղթյալներին, նրանք ճամբար են հիմնել Կուզնիցա գյուղի շրջանում։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
10:03 Թե ինչպես մի հարգելի ուսուցիչ ինձ շատ կարևոր դաս տվեց, շնորհակալ եմ. Նիկոլ Փաշինյան