Ներքին 4 տարի առաջ - 15:30 08-11-2021

Հիմնանորոգման, վերանորոգման, կառուցման աշխատանքներ կիրականացվեն 56 դպրոցներում

Հայաստանում 2022 թվականին հիմնանորոգման, վերանորոգման, կառուցման աշխատանքներ կիրականացվեն 56 դպրոցներում: ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022-ի բյուջեի նախագծի քննարկմանը:

Անդրադառնալով դպրոցների, նախադպրոցական հաստատությունների կառուցման, հիմնանորոգման, վերանորոգման աշխատանքներին՝ Անդրեասյանը նշեց, որ ամբողջ աշխատանքների ծավալը միայն ԿԳՄՍ նախարարության բյուջեով չի իրականացվում:

«Այս պահին կառուցման, հիմնանորոգման, վերանորոգման աշխատանքներ են իրականացվում շուրջ 77 մանկապարտեզներում: Միայն եկող տարվա համար մենք ունենք 56 դպրոցներում աշխատանքներ՝ թե կառուցման, թե հիմնանորոգման, թե վերանորոգման: Սա դեռևս չի ներառում սեյսմիկ անվտանգության ծրագրով տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության բյուջեով իրականացվող ծրագրերը՝ Ասիական զարգացման բանկի հետ համատեղ»,- ասաց Անդրեասյանն ու հավելեց, որ նշված 56 դպրոցների մեջ նշված չեն այդ դպրոցները:

Փոխնախարարը շեշտեց, որ այդ ուղղությամբ աշխատանքները շարունակում են նաև ԵՄ-ի հետ աջակցության ծրագրերի շրջանակներում:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում