Արտաքին 4 տարի առաջ - 12:48 05-11-2021

Իբրահիմ Քալընը հերքել է C-400-ներն Ինջիրլիքի ռազմաբազա տեղափոխելու մասին լուրերը

Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը հերքել է մամուլում շրջանառվող այն լուրերը, թե Ռուսաստանից Թուրքիայի գնած C-400 զենիթահրթիռային համակարգերը տեղափոխվել են Ադանայում գտնվող Ինջիրլիքի ռազմաբազա, որն օգտագործում են նաև ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ական ուժերը, գրում է ermenihaber-ը:

«Այդ լուրերն անհիմն են։ Նման սուտ լուրերով փորձ է կատարվում օրակարգ փոխել»,- ընդգծել է նա լրգարողների հետ զրույցում։

Անդրադառնալով Բայդեն-Էրդողան հանդիպմանը՝ Քալընը նշել է, որ թուրքական կողմի առաջնային ցանկությունը F-35-ի ծրագրում տեղ գտնելն է։

«Եթե F-35-ի խնդիրը հնարավոր չէ լուծել, կարող է փոխհատուցում լինել F-16-երի միջոցով։ Հուսով եմ՝ կոնգրեսականները ևս կտեսնեն Թուրքիայի կարևորությունը»,-ընդգծել է նախագահի խոսնակը։

Քալընը չի բացառել Սիրիայում թուրքական զինուժի նոր ռազմագործողությունը։ «Մենք Սիրիայում, առանց այդ էլ, խաղադաշտում ենք»,-շեշտել է նա և կրկնել Թուրքիայի նախագահի արտահայտությունը՝ «Մի գիշեր կարող ենք հանկարծակի գալ»։

Ամենից շատ դիտված

22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
08:10 Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան․ «Հրապարակ»
12:30 Նոյեմբերյանում 4-5 մարտական դիրք է հանձնվել Ադրբեջանին. սահմանագիծը հասել է Բերդավանի սրբատեղիին
22:49 Ինչպես թիրախավորել անչափահասին՝ կասկածելով թմրանյութերից կախում կամ նյարդային խանգարում ունենալում․ մաստեր կլաս ՆԳՆ-ից
15:13 Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին
21:35 Լավ էլի, ախպերական, տվել են, ծախել եմ. Երևանում ֆուտբոլային տոմսեր են ապօրինի վաճառում
07:45 Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում․ «Հրապարակ»
16:00 Նիկոլ Փաշինյա՞նն է փոխվել, թե՞ Առուշ Առուշանյանն է կոտրվել
22:00 Պետությունը՝ եկեղեցու դատավորի դերում. զեկույց, որը խախտում է Սահմանադրությունը
22:07 Մոսկվան չի վերացնում հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի արգելքը