Արտաքին 4 տարի առաջ - 17:13 18-03-2022

Պուտինը ուկրաինական հարցում ներկայացրել է 4 պահանջ. Քալընը՝ Էրդողան-Պուտին հեռախոսազրույցի մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը որոշ մանրամասներ է բացահայտել Թուրքիայի նախագահ Էրդողանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին հեռախոսազրույցից:

Ինչպես տեղեկացնում է ermenihaber-ը, BBC-ին տված հարցազրույցում նա հայտնել է, որ երկու երկրների ղեկավարների հեռախոսազրույցի ընթացքում Պուտինը ներկայացրել է ուկրաինական հարցում Ռուսաստանի պահանջները, որոնք դասակարգվում են 2 խմբում:

Ըստ Քալընի՝ պահանջների մի խմբի շուրջ կողմերի միջև համաձայնությունը կարող է իրատեսական լինել: Այդ պահանջները չորսն են՝ Ուկրաինայի չեզոք կարգավիճակ, զինաթափում կամ ապառազմականացում, ապանացիֆիկացում և ռուսերենի հատուկ կարգավիճակ:

Ըստ թուրքական կողմի՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու համար պահանջների այս խումբը կարող է ավելի հեշտ ընդունելի լինել, քան մյուս խումբը:

Քալընի փոխանցմամբ՝ Պուտինը ցանկանում է, որ Արևելյան Ուկրաինայի մի հատվածը միացվի Ռուսաստանին, Իսկ Զելենսկին էլ ընդունի, որ Ղրիմը ռուսական տարածք է:

Քալընը նաև նշել է, որ Պուտինը կարծում է, թե այս հարցերը կարող են լուծվել միայն Զելենսկու հետ դեմառդեմ հանդիպման ու քննարկման միջոցով:

Էրդողանի խոսնակը կարծիք է հայտնել, որ պայմանավորվածության հասնելու համար դեռ մի քանի շաբաթ կարող է պահանջվել:

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա

Ձեզ գուցե հետաքրքրի