Ուղիղ եթեր
Միտք 4 տարի առաջ - 17:29 04-11-2021

Իշխանությունը զավթում է ԵՊՀ-ն

Շաբաթ օրը` նոյեմբերի 6-ին, կայանալու է ԵՊՀ նոր ձևավորված հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը: Օրակարգում ներառված է 5 հարց՝ խորհրդի նախագահի եւ խորհրդի քարտուղարի ընտրություն, խորհրդի կանոնակարգի փոփոխություն, ռեկտորի՝ նախկինում չկայացած մրցույթի չեղարկում, ռեկտորի նոր մրցույթի հայտարարում: Ըստ Oragir.news-ին հասած տեղեկությունների, մինչ նիստը ամեն ինչ արդեն որոշված է, նիստը տեղի է ունենալու, որպեսզի խորհրդի անդամներն իշխանությունների կայացրած որոշումները դակեն: Արդեն որոշված է, որ հոգաբարձուների խորհրդի նախագահ պետք է ընտրվի փոխվարչապետ, ՔՊ կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանը, ով ևս չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։ Սա՝ այն դեպքում, երբ տարիներ շարունակ իշխող թիմը խոսել է բուհերի ապակուսակցականացման անհրաժեշտությունից ու կուսակցական ղեկավարներին բուհերի կառավարման խորհուրդներում ներգրավելու անթույլատրելիությունից: Տարակուսանք է առաջացնում նաեւ ԵՊՀ ուսանողական խորհրդի լուռումունջ համաձայնությունն այս հարցերում, քանի որ ԵՊՀ ուսխորհուրդներն էլ իրենց հերթին էին մշտապես բարձրաձայնում, թե թույլ չեն տա, որ գործող իշխանությունները ԵՊՀ բերեն կուսակցական ֆունկցիոներների: Oragir.news-և փորձեց կապ հաստատել ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանի հետ, սակայն նա էլ որևէ կերպ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։ Համալսարանում լուրեր են պտտվում, որ ԵՊՀ ուսանողության հետ զբաղվող թեւը, որ սերտ կապեր ունի ՀՀԿ-ի հետ, համաձայնության է եկել ԵՊՀ ՔՊ-ական թևի հետ, եւ շաբաթ օրը կայանալիք խորհրդի նախագահի ընտրություններն անցնելու են հարթ` առանց անակնկալների: Եվ դրա դիմաց իշխանականները կարող է ԵՊՀ ուսանողության հետ զբաղվող թեւին բաշխեն հոգաբարձուների խորհրդի քարտուղարի պաշտոնը, եթե ավելի հարմար թեկնածու չգտնեն: Այն լուրերը, որ խորհրդի կանոնակարգում կատարելու են փոփոխություններ ու ռեկտորի մրցույթի ժամկետները կրճատել, որպեսզի մինչեւ նոր տարի Հովհաննես Հովհաննիսյանը դառնա ԵՊՀ ռեկտոր: Հիշեցնենք, որ Հովհաննիսյանը 2 տարի շարունակ հերքում էր իր` ԵՊՀ ռեկտոր դառնալու հավանականությունը: Մի փոփոխություն էլ են նախատեսում. ռեկտորի համար սահմանվող պահանջներից հանվելու է պրոֆեսոր լինելու պահանջը, քանի որ Հովհաննես Հովհաննիսյանը չունի պրոֆեսորի կոչում: Եվս մի տարօրինակ նրբերանգ. առաջին անգամն է, որ ԵՊՀ-ում հոգաբարձուների խորհրդի նիստը տեղի է ունենում շաբաթ օրը։ Մնացածը դատեք ինքներդ։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան