Ներքին Խոսք 1 տարի առաջ - 19:30 06-02-2025

Գործադո՞ւլ, թե՞ ռեյդերային զավթում․ ԶՊՄԿ-ի պատմության մեջ կառավարության մատը խառն է

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Հայաստանի Հանրապետության թիվ 1 հարկատուի՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի շուրջ կրքերը չեն հանդարտվում։ Կոմբինատի աշխատակիցները, ովքեր իրենց կատարած ծանր աշխատանքի դիմաց չնչին վարձատրություն են ստանում, արդեն մեկ շաբաթ է, ինչ գործադուլ են անում՝ ԶՊՄԿ-ի ղեկավարությունից պահանջելով աշխատավարձերի բարձրացում, ինչպես նաև աշխատանքային պայմանների բարելավում։ Նախորդ օրերին աշխատակիցների և ղեկավարության միջև մի քանի հանդիպում է եղել, սակայն դրանք անարդյունք են ավարտվել, և գործադուլը առ այս պահը շարունակվում է։

Ուշագրավ է, որ ՀՀ թիվ 1 հարկատուի աշխատանքը 1 շաբաթ շարունակ պարալիզացված է, սակայն կառավարությունը ոչ մի կերպ չի միջամտում ստեղծված իրավիճակին և խնդիրին լուծում չի տալիս։ Այս իրողությունը ենթադրությունների տեղիք է տալիս, որ այս խառնաշփոթը կառավարության թողտվությամբ է ստեղծվել՝ ինչ-ինչ նպատակների համար։

Օրերս ԶՊՄԿ-ում ստեղծված իրավիճակին իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր լրագրող Հովհաննես Իշխանյանը՝ համոզմունք հայտնելով, որ կոմբինատում կատարվողը «զուտ կալվածքների հարց է, ուզում են խլել գործարանը, բաժնեմասեր պոկել»։ Oragir.News-ի հետ զրույցում Հովհաննես Իշխանյանը նշեց՝ նման տպավորություն է ստացել, երբ տեսել է, որ «Ազատություն» ռադիոկայանը և epress.am-ն տեղում են և ակտիվորեն լուսաբանում են իրավիճակը․

«Երբ epress.am-ը կամ «Ազատություն»-ը ինչ-որ տեղում են լինում, դա ենթադրում է ոչ թե հիմնական խնդիրը՝ ինչի մասին խոսվում է, այսինքն՝ սոցիալական բունտ կամ ինչ-որ ուրիշ բան, այլ տակից՝ ստվերային հարց կա, որը լուծվում է նույն սոցիալական բունտի միջոցով։ Ասվածի օրինակը 2018 թվականի այսպես կոչված հեղափոխությունն էր, որը «Ազատություն» ռադիոկայանը 24-ժամյա ռեժիմով հեռարձակում էր։ Իրականում տակի խնդիրը ոչ թե ժողովրդավարությունն էր, սոցիալական արդարությունը, Արցախի ինքնորոշումը և այլն, այլ՝ ԱՄՆ-ի շահերի սպասարկումը։ Նրանք շարունակաբար, այդ թվում Արցախի հանձնման ժամանակ դրանով էին զբաղված։ Նույնը վերաբերում է epress.am-ին, որն ընդհանրապես կապ չունի լրագրության հետ։ Երբ այդ երկուսն ինչ-որ տեղում լինում են, ուրեմն պետք է թե՛ քաղաքացիները, թե՛ մասնագետները կասածի տակ ունենան տեղի ունեցող պայքարի բովանդակությունը, հասկանան՝ ինչի համար են իրականում պայքարում»,- ասաց նա՝ նշելով՝ տեղեկություններ է ունի, որ ԶՊՄԿ-ի մի մասի պետականացման հետ կապված որոշակի դժգոհություններ են առաջացել։

Oragir.News-ի հարցին՝ հնարավո՞ր է կառավարությունն այսկերպ փորձում ԶՊՄԿ-ից նոր բաժնեմաս վերցնել, դրա համար էլ նման չի միջամտում իրավիճակին՝ Հովհաննես Իշխանյանը պատասխանեց՝ եթե epress.am-ը և «Ազատություն»-ը այնտեղ են, ապա կարող ենք եզրակացնել, որ տեղի ունեցողը կառավարության հետ փոխկապակցված է։ «Իրականում ոչ թե կառավարության, այլ այսպես կոչված կառավարության։ Այսինքն՝ ինքն այնտեղ ինչ-որ շահեր ունի, որի համար էլ կառավարության ծառայող այս լրատվամիջոցները գնացել են այնտեղ ու ակտիվորեն լուսաբանում են։ Այո՛, կարող ենք ենթադրել և այդ ենթադրությունն արդարացի է ու բխում է մեր ունեցած 6 տարվա փորձից»,- եզրափակեց նա։

Հիշեցնենք՝ Oragir.News-ը նախօրեին պարզել էր, որ դեռևս 2019 թվականին ԶՊՄԿ-ի կողմից Ողջի գետն աղտոտելու փաստով հարուցված քրեական գործը կարճվել էր՝ հանցանքի բացակայությունը հաստատվելու հիմնավորմամբ։ Զարմանալիորեն գործը կարճվել էր 2022-ի դեկտեմբերին՝ այն բանից հետո Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2 անգամ ԶՊՄԿ-ի բաժնեմաս էր նվիրատվություն ստացել։
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան