Արտաքին 4 տարի առաջ - 16:49 01-11-2021

Էրդողան-Մակրոն փակ հանդիպումը տևել է 50 րոպե. Թուրքիայի նախագահը հանդիպում է ունեցել նաև Մերկելի հետ

Հռոմում կայացած Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպումներ է ունեցել Ֆրանիսայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ։ Այս մասին հաղորդում է ermenihaber-ը:

Լիբիայի և Արևելյան Միջերկրականի խնդիրների շուրջ տարաձայնություններ ունեցող Թուրքիայի և Ֆրանսիայի առաջնորդների փակ հանդիպումը տևել է 50 րոպե։

30 րոպե ընթացած Էրդողան-Մերկել հանդիպմանը թուրքական կողմից ներկա են գտնվել նաև արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, ֆինանսների նախարար Լյութֆի Էլվանը և այլք, իսկ գերմանական կողմից՝ Օլաֆ Շոլցը, որի հետ Գերմանիայում բանակցություններ են տարվում կոալիցիոն կառավարություն ձևավորելու շուրջ։

Մինչ այդ Էրդողանը հանդիպել էր նաև Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիին։

Ավելի ուշ Էրդողանը մամուլի ասուլիս է տվել՝ ամփոփելով հանդիպումների արդյունքները։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին