Մամուլ 4 տարի առաջ - 08:03 28-10-2021

Ո՞րն է Արագածոտնի մարզպետի հրաժարականի պատճառը. Հրապարակ

«Արագածոտնի մարզպետ Դավիթ Գեւորգյանի երեկվա անսպասելի հրաժարականը, մեր տեղեկություններով, պայմանավորված է ՏԻՄ ընտրություններով: Ավելի կոնկրետ՝ ՔՊ թեկնածուների հարցում կուսակցության հետ ունեցած տարաձայնություններով: Գեւորգյանը որոշել է Արարատի մարզպետ Ռազմիկ Թեւոնյանի օրինակով ՔՊ կուսակցության «վախը բռնել»՝ հույս ունենալով, որ իրեն էլ կհամոզեն հետ վերցնել դիմումը, ինչպես եղավ Թեւոնյանի դիմումի դեպքում: Սակայն, ի տարբերություն Թեւոնյանի, կուսակցությունում նրանից դժգոհությունը մեծ է:

Եթե Թեւոնյանին հաջողվել է երբեմնի ՀՀԿ-ական համայնքապետերին «ջան ու ջիգյարով» իր ազդեցության ներքո բերել, ապա Գեւորգյանը՝ ճիշտ հակառակը․ մարզը պառակտել է եւ դեռեւս հունիսի 20-ի ընտրությունների նախօրեին համայնքապետերի հետ հարաբերությունները վատացրել, քանի որ սպառնալիքներ է տեղացել, փորձել կոտրել ու հնազանդեցնել նրանց:

Արդյունքում այսօր մարզում մարզպետը չունի լիակատար վերահսկողություն, եւ պետք է մեկը, ով այս իրավիճակը կփոխի: Իսկ 90-ականների պատերազմի մասնակից, փոխմարզպետ, «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանն այդ առումով հարմար թեկնածու է, քանի որ մարզում բավականին լավ հեղինակություն ունի»,-գրում է թերթը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար