Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 12:33 26-08-2025

Բյուրականում դպրոցի ուսուցչական կոլեկտիվը գործադուլ է հայտարարել․ պատճառը՝ մարզպետի կայացրած որոշումն է․ shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 26-ին, Արագածոտնի մարզի Բյուրականի Հովհաննես Թումանյանի անվան դպրոցի կոլեկտիվը, ի նշան բողոքի, ընդդեմ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի կայացրած որոշման, հայտարարել են գործադուլ:

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կոլեկտիվը այսօր հավաքվել է դպրոցում և պահանջում են, որպեսզի Արագածոտնի մարզպետը չեղյալ հայտարարի իր կողմից կայացրած որոշումը, որով տնօրեն Մկրտչյանին ազատել է աշխատանքից:

Ֆոտոլրագրողի հետ զրույցում ուսուցիչներն ասում էին.

«Անցյալ տարի էր, որ մարզպետը անհեթեթ որոշմամբ որոշել էր ազատել տնօրենին, ով 7 տարի է՝ ղեկավարում էր դպրոցը ու մեծ հարգանք է վայելում ոչ միայն ուսուցչական կոլեկտիվի, այլև ծնողների ու երեխաների շրջանում:

Կատարեցինք բողոքի ակցիաներ, դիմեցինք նաև դատարան ու դատարանը 2 անգամ որոշում է կայացրել մեր տնօրենի օգտին, ինչից հետո մարզպետը չեղյալ է հայտարարում իր որոշումը:

Վերջերս տեղեկացանք, որ այն տևել է ընդամենը 3 օր. 3 օր անց տնօրենին ազատում է աշխատանքից, նշանակում մեկ այլ տնօրեն, ով մեր դպրոցի աշխատակից է, որի նկատմամբ մենք ոչ մի բացասական վերաբերմունք չունենք, պարզապես ուզում ենք, որ մարզպետը իրեն վեր չդասի օրենքից, չարհամարհի ողջ գյուղի ու դպրոցի կոլեկտիվի կարծիքը, այն է՝ չթաղի արդարությունը:

Եթե այս անգամ էլ մեր պահանջը չկատարվի, գործադուլը շարունակվելու է ու դրան միանալու է ողջ գյուղը, ինչպես որ անցյալ տարի, հայտարարելու ենք և՛ գործադուլ, և՛ դասադուլ, ասում են իրավական երկիր ենք, եթե սա էլ Արագածոտնի մեծն մարզպետի իրավական պետություն պահելու ձևն է, վայ էն երկրին, որ նման մարզպետ ունի:

Առաջիկայում եթե 1-2 օրերի ընթացքում մեր պահանջը չկատարվի, սեպտեմբերի 1-ին դպրոցում դասադուլ ենք սկսելու»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»