Եգիպտոսում չորս տարվա ընթացքում առաջին անգամ արտակարգ դրությունը չեն երկարաձգի
copy image url

Եգիպտոսում չորս տարվա ընթացքում առաջին անգամ արտակարգ դրությունը չեն երկարաձգի

Արտաքին 3 տարի առաջ - 09:32 26-10-2021

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ Սիսին որոշել է չերկարաձգել արտակարգ դրությունը, որը երկրում սահմանվել էր 2017թ.-ի ապրիլին և մինչ այժմ պարբերաբար երկարաձգվում էր։

«Եգիպտոսն իր հզոր ժողովրդի և հավատարիմ քաղաքացիների ջանքերով վերածվել է տարածաշրջանում կայունության և անվտանգության օազիսի»,- իր Facebook-ում Եգիպտոսի առաջնորդն այս կերպ է բացատրել արտակարգ դրությունը չեղարկելու որոշումը։

Եգիպտոսում արտակարգ դրություն էր մտցվել Տանտայում և Ալեքսանդրիայում երկու ահաբեկչություններից հետո, երբ ավելի քան 50 մարդ զոհվեց և ավելի քան 100-ը վիրավորվեցին։