Արտաքին 4 տարի առաջ - 15:58 23-10-2021

Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել է ԱՄՆ-ից F-16 կործանիչների գնման ընթացակարգի մեկնարկի մասին

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է ԱՄՆ-ից F-16 կործանիչների գնման ընթացակարգի մեկնարկի մասին, հաղորդում է Anadolu գործակալությունը։

«Սկսվել են F-16-ի ձեռքբերման տեխնիկական աշխատանքները, մենք վերահսկում ենք այդ գործընթացը։ Թուրքիայի հզորացումը նաև ՆԱՏՕ-ի հզորացում է նշանակում»,- ասել է նախարարը։

Ավելի վաղ Reuters-ի աղբյուրները հայտնել էին, որ իր օդուժը արդիականացնելու համար Թուրքիան ցանկանում է ԱՄՆ-ից միլիարդավոր դոլարներ արժողությամբ 40 բազմաֆունկցիոնալ F-16 կործանիչ գնել։ Ստույգ գումարը աղբյուրը չի նշել։

Հաշվի առնելով, որ F-16-ը, ըստ AeroTime Hub միջազգային ավիացիոն կայքի, արժե 30 միլիոն դոլարից մինչև 64 միլիոն դոլար, ապա պայմանագրի ընդհանուր արժեքը կարելի է գնահատել 1.2 մլրդ դոլարից մինչև 2.5 մլրդ դոլար:

Ընդ որում, հոկտեմբերին Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը հայտարարել էր, որ Անկարան կարող է գնել ռուսական Սու-35 և Սու-57 կործանիչներ, եթե ԱՄՆ-ն դադարեցնի F-16-ի վաճառքի գործընթացը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
15:10 Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
14:20 Ուժեղ կարկուտ՝ Արթիկում․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել