Ներքին 5 տարի առաջ - 11:04 18-10-2021

Վանաձորում ամբարձիչը կողաշրջվել է, փրկարարները փորձում են դուրս բերել վարորդի դին

Վանաձորում ճանապարհաշինարարական աշխատանքների ժամանակ ամբարձիչը կողաշրջվել է, վարորդը մնացել է դրա տակ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Ըստ հաղորդագրության` ողբերգական դեպքը գրանցվել է այսօր` ժամը 09։20-ի սահմանում, Վանաձոր քաղաքի Գործարանային 15 հասցեի մոտ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության` Վանաձորի թիվ 37 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Փրկարարներն ու «Վառմաշ» ՍՊԸ ճանապարհաշինական կազմակերպության աշխատակիցներն այս պահին փորձում են վերամբարձ կռունկի միջոցով ուղղել ամբարձիչը, որպեսզի կարողանան դուրս բերել վարորդի դին։

Տեղում են նաև ոստիկանության ներկայացուցիչներն ու Վանաձորի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը։

Ոստիկանությունը պարզում է մահացածի ինքնությունը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին