Ներքին Արտաքին 4 տարի առաջ - 17:33 14-05-2022

Արցախում փրկարարները Կարկառ գետից դուրս են բերել Օլգա Սանիկովայի դին

Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության, ոստիկանության և ԱՀ ԱԱԾ ծառայողների համատեղ ձեռնարկված որոնողական աշխատանքների արդյունքում մայիսի 14-ին` ժամը 12։30-ին, Ստեփանակերտ քաղաքի Կարկառ գետում հայտնաբերվել է Օլգա Սանիկովայի դին։

ԱԻ պետական ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը անմիջապես մեկնել է նշված վայր և ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ ՝ Սանիկովայի դին գետից դուրս բերելու և տեղափոխելու նպատակով։ Աշխատանքները ավարտելուց հետո փրկարարները վերադարձել են մշտական տեղակայման վայր։

ՌԴ քաղաքացի Օլգա Սանիկովան Կարկառ գետում անհետացել էր մայիսի 9-ին։ Հերթապահ մասում հաղորդումը ստացվել է մայիսի 10-ին, որից հետո սկսվել էին որոնողափրկարարական աշխատանքները։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին