Ներքին 5 տարի առաջ - 11:25 15-10-2021

Ընտրություններից առաջ հավի ճտեր են բաժանել

Այս պահին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում սահմանադրագետ Էդգար Ղազարյանը բողոքարում է դատախազության որոշումը՝ ընտրակաշառքի վերաբերյալ քրեական գործ չհարուցելու մասին։ Բանն այն է, որ Լոռու և Վայոց ձորի մարզերում արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ մարզպետարանի աշխատակիցների և մարզպետների անմիջական մասնակցությամբ բաժանվել են «Արաքս» թռչնաֆաբրիկայի կողմից տրամադրված հավի ճտեր, սակայն դատախազությունը այդտեղ հանցագործության՝ ի մասնավորի ընտրակաշառքի տարրեր չի տեսել՝ ասելով, թե բարեգործություն է արվել։ Նշենք, որ օրենքն արգելում է ընտրություններից առաջ թեկնածուների կողմից որևէ բարեգործության կատարումը, իսկ 2 մարզի մարզպետներն էլ այդ ժամանակահատվածում եղել են ՔՊ-ի՝ պատգամավորի թեկնածուներ։ Էդգար Ղազարայանը դատախազության այս որոշումը դատական կարգով վիճարկել է նաև Վայոց Ձորի մարզում։ Դատախազության այս ընտրողական մոտեցումները հատկապես ակնառու են դառնում, երբ քրեական գործ է հարուցվում Գորիսի քաղաքապետի և փոխքաղաքապետների դեմ հենց նմանատիպ մեղադրանքով, մինչդեռ Գորիսում օրինական կարգով համայնքապետարանը բնակիչների դիմումների հիման վրա սոցիալական աջակցություն էր տրամադրել։ Փաստորեն համայնքապետարանի պարտականություններից բխող գործողությունները դատախազությունը համարում է ընտրակաշառք, իսկ ակնհայտ ընտրակաշառքի դեպքերը՝ «բարեգործություն»։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին