Ներքին 5 տարի առաջ - 17:52 13-10-2021

Իշխանությունն անցել է բացահայտ ռեպրեսիաների․ այս անգամ թիրախում ՀԿ-ներն են

Օրագիր․news-ի տեղեկություններով, Հայաստանի իշխանությունը չի բավարարվում միայն ընդդիմադիր գործիչների և ազատ մամուլի դեմ ճնշումներով և անցել է ոչ իշխանական ՀԿ-ներին։ Այս տեղեկատվությունը փորձեցինք ճշտել «Մարդկային զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ Թևան Պողոսյանի հետ, որը, ըստ էության, հաստատեց մեր ունեցած տեղեկությունը։ Նրա խոսքով, եթե նախկինում գործածվում էին այլախոհներին ու քննադատողներին լռեցնելու կամ մեղմելու այլընտրանքային եղանակներ, ապա հիմա դա անում են ուղիղ, առանց սեթևեթանանքների։ «Մարդկային զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ Թևան Պողոսյանն ահազանգում է, որ իր ՀԿ-ի դոնորներն այլևս չեն ցանկանում ֆինանսավորել։ Ընդ որում, ֆինանսավորումից հրաժարվում են ուղիղ տեքստով։ «Զանգում են ուղիղ տեքստով ասում՝ կներես, արգելել են քեզ հետ համագործակցել»,- ասում է Թևան Պողոսյանը։ Ըստ նրա՝ քննադատական խոսքը ճնշելու կամ աշխատանքին խանգարելու փորձեր եղել են նաև նախկինում, սակայն դրա մասին պետք էր գլխի ընկնել։ Նման բացահայտ կերպով խոչընդոտելու փորձ չի եղել երբեք։ Թևան Պողոսյանն ասում է, որ եթե այսպես շարունակվի, ստիպված է լինելու փակել գրասենյակը, քանի որ աշխատելու ոչ մի հնարավորություն իշխանությունները պարզապես չեն թողնում։

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
21:00 Նիկոլ Փաշինյանի հետ շփվողների մեջ սերը մեռնում է․ Հարություն Մնացականյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
00:02 «Էս ա վիճակը»․ Երևանի կանգառներում քաղաքացիները ժամերով սպասում են ավտոբուսներին