Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 1 տարի առաջ - 22:30 28-08-2024

Դասախոսների հանդեպ ռեպրեսիաների պայմաններում բուհական ինքնավարություն չի կարող լինել

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Նախօրեին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի հիմնական դրույթները: ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկում է ծավալվել լիցենզավորման նոր պայմանների, բուհերի կրթական ծրագրերի հավատարմագրման, բուհերի ֆինանսավորման մեխանիզմների շուրջ, ներկայացվել են տարբեր առաջարկություններ:

Հիշեցնենք, որ դեռևս 2021-ի մարտի 24-ին 7-րդ գումարման Ազգային ժողովը բացառապես իշխանական «Իմ քայլը» խմբակցության պագամավորների կողմ ձայներով ընդունել էր «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը, որը ակադեմիական շրջանակների կողմից լայնորեն քննադատվել էր, իսկ ավելի ուշ Սահմանադրական դատարանի կողմից հակասահմանադրական ճանաչվել։

ՍԴ-ն մասնավորապես հակասահմանադրական էր ճանաչել բուհերի կառավարման խորհուրդների կազմավորման կարգին վերաբերող դրույթները, որոնց միջոցով, ըստ կրթության փորձագետների, բուհերի կառավարումը հանձնվում էր կառավարությանը․ եթե օրենքն ուժի մեջ մտներ, ապա բուհերի հոգաբարձուների խորհրդի անդամների թիվը հասցվելու էր 9-ի՝ նախկին 32-ի փոխարեն, որից 5-ին նշանակելու էր լիազոր մարմինը՝ կառավարությունը, իսկ 4-ին բուհի ակադեմիական խորհուրդը։

Oragir.News-ի հետ զրույցում միջազգայնագետ, կրթության փորձագետ Մենուա Սողոմոնյանը նշեց, որ այս ամենից ոչ մի լավ բան հնարավոր չէ ակնկալել՝ հաշվի առնելով, թե գործող վարչախումբը երկիրն ինչ աղետի առաջ է կանգնեցրել, ինչպես նաև քաղաքականության բոլոր ուղղություններում ինչպիսի տապալումներ է ունեցել։

Սողոմոնյանի խոսքով՝ օրենքի վերաբերյալ ԿԳՄՍ նախարարության տարածած հայտարարության մեջ մի քանի ուղղություններով ակնարկներ կան, որոնցից մեկն էլ վերաբերում է բուհական ինքնավարությանը։ «Հաշվի առնելով, թե հիմա ակադեմիական շրջանակների ու հատկապես ազատամիտ դասախոսների նկատմամբ ինչ ռեպրեսիաներ են տեղի ունենում, ռեկտորների ընտրության պրոցեսները, որոշ ռեկտորներին հեռացնելը, ինչպես նաև այն հանգամանքը, որ գործող վարչախմբի համար առաջնային խնդիրն իր իշխանությունը պահպանելն է՝ բուհական ինքնավարության վերաբերյալ ոչ մի պոզիտիվ ակնկալիք չի կարող լինել»,- ասաց նա։

Մեր զրուցակիցը շեշտեց՝ հաղորդագրության մեջ հիշատակվող երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ օրենքում ակադեմիական քաղաքի մասին ինչ-որ կարգավորումներ պետք է տեղ գտնեն։ Այս համատեքստում նա հիշեցրեց, որ ակադեմիական քաղաքի մասին որոշումը կայացվել է՝ առանց բարձագույն կրթական համակարգի կարծիքը լրջորեն հաշվի առնելու․ «Լուրջ հետազոտություններ ու քննարկումներ տեղի չեն ունեցել և այսպես՝ մի մարդու կամ մի խմբի որոշմամբ բուհերի արհեստական միավորման գործընթաց է տեղի ունենում։ Սա ևս ցույց է տալիս, որ Հայաստանի Հանրապետությունում գործող վարչախումբը որոշումները կայացնում է ոչ թե ներառականության սկզբունքով, շահառուների և շահակիցների դիրքորոշումներն ու կարիքները հաշվի առնելով, այլ պարզապես սեփական՝ նեղ անձնական, կուսակցական, խմբային, օլիգարխիկ և այլ նկատառումներից ելնելով»։

Oragir.News-ի հարցին, թե նոր օրենքը կարո՞ղ է նպաստել Հայաստանում բարձրագույն կրթության որակի բարձրացմանը՝ Մենուա Սողոմոնյանը պատասխանեց՝ քանի որ այս իշխանությունները փակ են և օրենքի վերաբերյալ ոչ մի տեղեկություն չունի, ուստի անհրաժեշտ է սպասել հանրային քննարկումների փուլին, որի ժամանակ էլ արդեն այդ ամենը պարզ կլինի։ Փորձագետը Հայոց պատմություն առարկան Հայաստանի պատմություն վերանվանելու օրինակով հիշեցրեց, որ գործող իշխանությունները որևէ մեկի կարծիքը հաշվի չեն առնում և անում են այն, ինչ ի սկզբանե որոշել են։

«Ամբողջ ակադեմիական համայնքը դրա դեմ բողոքեց, հաշվի առա՞ն, հաշվի չառան, մի քանի մասնագիտացված ամբիոններ՝ օրինակ Երևանի պետական համալսարանի Հայոց պատմության ամբիոնը, Մանկավարժականի Հայոց պատմության ամբիոնը մասնագիտական կարծիքներ տվեցին՝ առարկայի անվանափոխումը անթույլատրելի համարելով, տասնակ հազարավոր մարդիկ մտան, e-draft համակարգում դեմ քվեարկեցին, հաշվի առա՞ն, հաշվի չառան։ Հասկանում եք, երբ տեսնում ենք ընթացքը, հակադեմոկրատականության այս իրավիճակը, ոչ մի նորմալ, պոզիտիվ ակնկալիք չեմ կարող ունենալ»,- շեշտում է նա։

Սողոմոնյանը հավելեց, որ օրենքի մեջ կարող են ինչ-որ լավ բաներ կարող են գրել՝ չակերտավոր անկախ մարմինների վերաբերյալ և այլն, սակայն դրանք իրականության մեջ կախվածության մեջ կլինեն։

Դավիթ Գույումջյան
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան
09:57 Հնդկաստանի մայրաքաղաքի բազմահարկ շենքերից մեկում hրդեհ է բռնկվել. զոհեր ու վիրավորներ կան