Արտաքին 5 տարի առաջ - 15:58 09-10-2021

Ռադայում Սաhակաշվիլիի ձերբակալությունը նվեր են անվանել Պուտինին՝ ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից

«Ընդդիմադիր հարթակ - հանուն կյանքի» կուսակցությունից Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Իլյա Կիվան Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի ձերբակալությունն անվանել է ԱՄՆ հատուկ ծառայությունների նվերը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Նրան (Սահակաշվիլիին) ասել են, որ «քեզ մոտ ամեն ինչ լավ կլինի, արի»: Միջանցք են բացել նրա համար, ծուղակը գցել: Որովհետև մեր երկրում, ինչու չէ, նաև Ուկրաինայում, ամեն ինչ վերահսկվում է Պետդեպի կողմից»,- ասել է խորհրդարանականը:

Ըստ Կիվայի, Սահակաշվիլիի ձերբակալությունը 2008թ.-ին Հարավային Օսիայի վրա Վրաստանի հարձակման գինն է:

Պատգամավորը նաև հայտարարել է, որ աշխարհում իրավիճակը փոխվել է այս ամառ Ժնևում կայացած Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովից հետո: Նրա խոսքով, հանդիպմանը Պուտինը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը «նոր աշխարհակարգ են գծել»: Կիվան վստահ է, որ այս բանակցություններից հետո համաշխարհային հանրությունը «սիրախաղ» է սկսել Ռուսաստանի հետ:

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն