Ներքին 5 տարի առաջ - 17:24 01-10-2021

Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Համաեվրոպական հոգեկան առողջության կոալիցիայի համաժողովին

2021թ. սեպտեմբերի 30-ին Բրյուսելում տրվել է Համաեվրոպական հոգեկան առողջության կոալիցիայի մեկնարկը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հովանու ներքո կազմակերպված միջոցառմանը մասնակցել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Համաժողովին ներկա է գտնվել Բելգիայի Թագավորության Ն. Մ. Թագուհի Մաթիլդը, ԱՀԿ անդամ-պետությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, նախարարներ, դեսպաններ, միջազգային կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Առողջապահության նախարարն իր ելույթում ընդգծել է համաժողովի դերը` որպես հոգեկան առողջության ոլորտում ԱՀԿ անդամ-պետությունների փորձն ուսումնասիրելու բացառիկ հնարավորություն` հետագայում Հայաստանում կիրառելու տեսանկյունից: Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է հոգեկան առողջությունը խթանելու հայաստանյան փորձը` առանձնացնելով այն խնդիրները, որոնց Հայաստանը բախվել է ոչ միայն COVID-19-ի դեմ պայքարի ընթացքում, այլև պատերազմական իրավիճակում:

Նախարարն անդրադարձել է հոգեկան առողջության կարիքների լուծման համար կատարված աշխատանքներին, ինչպես նաև մատնանշել բարելավման անհրաժեշտություն ունեցող որոշ ուղղություններ, մասնավորապես` թվային տեխնոլոգիաների ոլորտը:

Միջոցառման երկրորդ հատվածում մասնակիցները կլոր սեղանի շուրջ քննարկել են կոալիցիայի առաջիկա աշխատանքներին առնչվող անելիքները:

Հոգեկան առողջության կոալիցիան ԱՀԿ-ին կաջակցի հոգեկան առողջությանն ուղղված 2021-2025 թվականների գործողությունների շրջանակում եվրոպական ծրագրերի իրականացմանը, որի նպատակն է հասարակության բոլոր մակարդակներում փոխել հոգեկան առողջության ընկալումը` սահմանելով վերջինս որպես առաջնահերթություն առողջապահության ոլորտի ղեկավարների և քաղաքականություն մշակողների շրջանում:

Միջոցառման մասնակիցները ընդգծել են, որ համավարակով պայմանավորված ճգնաժամը նպաստել է հոգեկան առողջության կարևորության շուրջ համընդհանուր գիտակցության ձևավորմանը` որպես համընդհանուր ամուր առողջության անհրաժեշտ նախապայման: Միևնույն ժամանակ, համավարակն ավելի սրել է հոգեկան առողջության կառավարման դժվարությունները և ամրապնդել այդ մարտահրավերներին դիմագրավելու համաշխարհային գործողությունների անհրաժեշտությունը:

Հանդիպման շրջանակներում Անահիտ Ավանեսյանն առանձնազրույցներ է ունեցել Առողջապահության և սննդի անվտանգության հարցերով ԵՄ հանձնակատար Ստելլա Կիրիակիդեսի, Ռումինիայի նախագահի առողջապահության գծով խորհրդական Դիանա Պաունի և Հունաստանի առողջության նախարարի տեղակալ Զոի Ռափթիի հետ, քննարկել Հայաստանում COVID-19-ի դեմ պատվաստանյութերի հասանելիության խնդիրներն ու ձեռքբերման հնարավորությունները:

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
10:03 Թե ինչպես մի հարգելի ուսուցիչ ինձ շատ կարևոր դաս տվեց, շնորհակալ եմ. Նիկոլ Փաշինյան