Ավելին 5 տարի առաջ - 19:29 30-09-2021

Պոլսահայ երգչուհի Սիբիլ. «Հիմա արդեն Թուրքիայում չեմ զգում այն նույն հանգստությունը»

Պոլսահայ հայտնի երգչուհի Սիբիլը Ermenihaber.am-ի հետ զրույցում խոսել է իր նոր երգի, կարիերայի և որպես հայ Թուրքիայում ստեղծագործական գործունեության դժվարությունների մասին:

- Սիբիլ, սեպտեմբերի 10-ին երաժշտասերների դատին հանձնեցիք «պատերազմներում որբացած երեխաներին» նվիրված «Ավրորայի աղոթքը» երգը։ Ինչպե՞ս ծնվեց երգի գաղափարը։

«Ավրորայի աղոթքը» գրվել է 4 տարի առաջ երգի հեղինակ Հասմիկ Հախվերդյանի կողմից: Հասմիկը ստեղծագործելիս, մտածել է անցյալի և ընթացող պատերազմների և այդ պատերազմների արդյունքում տեղի ունեցած խորը ցավերի մասին:

Հակիրճ ասած, երգի բովանդակությունը աշխարհում բոլոր պատերազմներում որբացած անմեղ երեխաների համար աղոթք է՝ ուղղված Մարիամ Աստվածածնին:

Երգի խոսքերը և երաժշտությունը ինձ վրա խորը հետք էին թողել: Այս աղոթքը ոչ թե իմ, այլ մեր բոլորի աղոթքը պետք է լիներ: Կարող եմ ասել, որ բավական շատ ջանք ենք գործադրել թե՛ երգի ձայնագրման ընթացքում, և թե՛ տեսահոլովակի նկարահանումների ժամանակ: Երկար սպասումից ու աշխատանքից հետո սեպտեմբերի 10-ին մենք այն ներկայացրեցինք հանդիսատեսի դատին: Երգի անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, արաբերեն և թուրքերեն թարգմանություններն առկա են YouTube-ում՝ այն ավելի մատչելի և հասկանալի դարձնելու համար:

- Որպես հայ երգչուհի՝ հե՞շտ է ապրել և ստեղծագործել Թուրքիայում։

- Պարբերաբար հանդիպվող երևույթ չէ, որ իմ երգերը ցուցադրվում են հեռուստաալիքներով կամ հնչում են ռադիոյով:

10 տարի առաջ, երբ թողարկեցի իմ առաջին ալբոմը, մամուլի մեծ ուշադրությանն էի արժանացել:

Իմ «Նամակ» երգը, որը Թուրքիայում նկարահանված և թողարկված առաջին հոլովակն է, հեռարձակվել է բազմաթիվ ալիքներով, այդ թվում՝ պետական հեռուստատեսությամբ՝ TRT-ով: Սակայն չեմ կարող ասել, որ այժմ նույն հարմարավետությունն ու հեշտությունը զգում եմ: Բարեբախտաբար, համացանցի շնորհիվ ես հասնում եմ իմ լսարանին և ստանում շատ դրական արձագանքներ:

- Թուրքիայում հայերեն երգեր թողարկելուց հետո ինչ-որ խնդիրների հանդիպե՞լ եք և եթե այո, ապա ինչպիսի՞։

- Ոչ մի խնդրի չեմ բախվել: Ընդհակառակը, շատ դրական մեկնաբանություններ և գովասանքի խոսքեր եմ ստացել: Ես գիտեմ, որ կան մարդիկ, ովքեր հաշվի են առնում երաժշտության համամարդկային բնույթը և հիացմունքով ու գնահատանքով են վերաբերվում իմ աշխատանքին:

- Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունե՞ք։ Հնարավո՞ր է համերգային ծրագրով հանդես գաք Հայաստանում։

- Նոր երգեր եմ ունենալու: Իմ «Ավրորայի աղոթքը» երգը դեռ շատ նոր է: Ինձ համար շատ կարևոր է, որ այն լսելի դարձնեմ… Ես նույնպես շատ եմ ցանկանում համերգային ծրագրով հանդես գալ Հայաստանում: Եթե կարողանանք լուծել ֆինանսական խնդիրները, ապա ինձ սիրողների ու ինձանից համերգ ակնկալողների ցանկությունները ի կատար կածվեն:

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
10:03 Թե ինչպես մի հարգելի ուսուցիչ ինձ շատ կարևոր դաս տվեց, շնորհակալ եմ. Նիկոլ Փաշինյան
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն