Արտաքին 5 տարի առաջ - 15:59 22-09-2021

Ինչու են երեխաներն ավելի հեշտ հաղթահարում COVID-19-ը. գիտնականներ

Մասաչուսեթսի հիվանդանոցի (ԱՄՆ) հետազոտողները պարզել են, որ երեխաներն ավելի լավ են պաշտպանված կորոնավիրուսից և ավելի հեշտ են հաղթահարում հիվանդությունը՝ շնորհիվ իրենց լորձաթաղանթների հատկությունների: Այս մասին հայտնել է հետազոտության մասնակիցներից մեկը՝ մանկաբույժ Լայել Յոնքերը, փոխանցում է CNN-ը:

Նա նշել է, որ սովորաբար երեխաների բնածին իմունային համակարգը ճնշում է վարակը վաղ փուլում, ինչը թույլ չի տալիս վիրուսին ամրապնդվել և առանց խոչընդոտների բազմանալ:

«Երեխաները հատկապես լորձաթաղանթի ուժեղ իմունիտետ ունեն, որը ծածկում է քիթը, կոկորդը և մարմնի այլ մասերը, որոնց հանդիպում են մանրէները»,- նշել է Յոնքերը:

Նրա խոսքով, լորձաթաղանթի վրա իմունային բջիջները գործում են «ինչպես բազմաշերտ քարե պատեր»:

Նաև երեխաների շնչուղիները լի են բջիջներով, որոնք ճանաչում են COVID-19-ը, հավելել է նա:

«Դա շատ կարևոր է, քանի որ թույլ է տալիս երեխաներին անմիջապես ակտիվացնել իրենց բնածին իմունային համակարգը՝ ազատելով ինտերֆերոններ, որոնք օգնում են կանգնեցնել վիրուսը, մինչ այն կկարողանա ամրապնդվել»,- ասել է բժիշկը:

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին