Արտաքին 5 տարի առաջ - 18:23 09-09-2021

Ինչպես է Էրդողանը հարվածել երեխային՝ չկարողանալով զսպել զայրույթը. տեսանյութ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական արարողության ժամանակ հարվածել է մանկահասակ մի երեխայի գլխին։ Այս մասին հաղորդում է ermenihaber-ը:

Ռիզեյում Էրդողանը մասնակցել է գետնուղու բացման արարողությանը։ Միջոցառմանը մասնակցել են նաև մի խումբ երեխաներ, որոնք Էրդողանի հետ կանգնել են տոնական ժապավենի մոտ՝ մկրատները ձեռքներին, որպեսզի միասին հանդիսավոր կերպով կտրեն ժապավենը։ Բայց ժապավենը կտրելու արարողությանը նախորդել են երկար ելույթներ ու երկխոսություններ, մանկահասակ երեխաներից մեկը այլևս չի համբերել, առանց Էրդողանի հրահանգին սպասելու կտրել է ժապավենը։

Թուրքական մամուլում լայն տարածում ստացած տեսանյութում երևում է, որ Էրդողանը ժապավենի կտրվելու պահը չի նկատում, բայց երբ հասկանում է, որ այն առանց իրեն արդեն կտրվել է, չի կարողանում զսպել բարկությունն ու կիսաբռունցքով մի քանի անգամ հարվածում է իր դիմաց կանգնած երեխայի գլխին։

Ավելի ուշ, հավանաբար գիտակցելով, որ այդ պահը չի վրիպել օպերատորների ուշադրությունից, Էրդողանը «ջերմորեն» ձեռքը դնում է նույն երեխայի գլխին։ Իշխանամետ մամուլն էլ ակտիվորեն սկսում է տարածել հենց այդ՝ երկրորդ կադրը։

Այս միջադեպը թուրքական մամուլում մեծ իրարանցում է առաջացրել ոչ միայն երեխայի հանդեպ անթաքույց ագրեսիայի դրսևորման, այլև այն առումով, որ սա Էրդողանի մասնակցությամբ առաջին բացման արարողությունն էր, որտեղ վերջինս զրկված էր տոնական ժապավենն առաջինը կտրելու հնարավորությունից։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ