Արտաքին 5 տարի առաջ - 22:29 01-09-2021

Փանջշիրի դիմադրությունը հայտարարել է «Թալիբանի» նահանջի մասին

Թալիբան շարժումը հսկայական կորուստներ է կրել Փանջշիրում և ստիպված է եղել նահանջել: Այս մասին հայտարարել են Աֆղանստանի հյուսիսային Փանջշիր նահանգում թալիբների դեմ գործող Ազգային դիմադրության ուժերի ներկայացուցիչները:

Ինչպես նշել են հակաթալիբանական ուժերի ներկայացուցիչները, օգոստոսի 31-ի երեկոյից թալիբները փորձում են ներխուժել Փանջշիր նահանգ, սակայն դա նրանց չի հաջողվում: Չնայած թալիբների ներկայացուցիչների հայտարարություններին, նրանք չեն կարողացել գրավել տարածաշրջանում ոչ մի դիրք, պնդում են հակաթալիբյան ուժերի ներկայացուցիչները: Ըստ նրաց, թալիբները հսկայական կորուստներ են կրել՝ Փանջշիր ներխուժելու փորձ անելու ընթացքում․ զոհվել է մոտ 300 գրոհային, տասնյակ թալիբներ գերի են ընկել և վիրավորվել են։

Մինչդեռ թալիբները նահանգապետ են նշանակել Փանջշիրում, որը նրանք չեն վերահսկում, և հայտարարել են նահանգում վեց ֆորպոստ գրավելու մասին:

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են