Մամուլ 5 տարի առաջ - 08:22 31-08-2021

... Իսկ աշխատակազմում նույնիսկ գոհ են. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է

Իշխանությունները Ազգային ժողովը վերածել են իսկական զորանոցի՝ անվտանգության աննախադեպ միջոցառումներ, ԱԱԾ ՊՊԾ աշխատակիցների աննախադեպ ներկայություն, Նիկոլ Փաշինյանի հասցեին որևէ «թթու խոսք» ասելու դեպքում բուռն հարձակումներ ընդդիմադիրների վրա, այդ թվում՝ բռունցքների և ոտքերի գործադրմամբ, էլ նախազգուշացումներ, էլ դահլիճից հեռացումներ:

Այս ամենն, ի վերջո, բնականաբար, «կոտրվում» է ԱԺ նախագահի «գլխին», որը դառնում է հիմնական դժգոհությունների թիրախ: Միևնույն ժամանակ, պարզվում է, ԱԺ աշխատակազմում նույնիսկ բավականին գոհ են Ալեն Սիմոնյանից: Ասում են՝ նոր շունչ է բերել խորհրդարան: Մեր աղբյուրները փոխանցում են, որ խորհրդարանի շատ աշխատակիցներ հատկապես ոգևորված են, որ Սիմոնյանը պարբերաբար շրջում է խորհրդարանի տարածքում, անձամբ ծանոթանում ու լուծումներ տալիս բազմաթիվ հարցերի, հատկապես տարբեր բաժինների հետ կապված այնպիսի խնդիրների, որոնք լուծում չեն ստացել ու կուտակվել են:

«Փաստի» լրագրողի հետ զրույցում ԱԺ մի շարք աշխատակիցներ նշում էին, թե լսել են, որ ԱԺ նախագահը նախատեսում է վերանորոգել ճաշարանը, ավելին, ասում էին, թե աշխատակազմի համար նաև սրճարան է շուտով լինելու: Մի խոսքով, սկսած շենքային պայմաններից՝ հույս ունեն, որ այնպիսի փոփոխություններ կլինեն, որոնք միտված կլինեն մարդկանց աշխատանքը ավելի հարմարավետ ու հաճելի դարձնելուն: Ի դեպ, կուլիսներում նաև խոսում են, որ նիստերի ժամանակ ընդդիմադիրների ելույթների նկատմամբ բավականին անհանդուրժող Ալեն Սիմոնյանը հանձնարարել է աշխատակազմին՝ ընդդիմությանը հնարավոր ցանկացած հարցում ընդառաջել:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով