Ներքին 5 տարի առաջ - 12:21 13-05-2021

Վարչապետի աշխատակազմում պարգևավճարները գերազանցել են աշխատավարձի չափերը

Ինչպես հայտնում է Sputnik Արմենիան, ՀՀ վարչապետի աշխատակազմում 2020թ–ի ընթացքում 363 178 700 դրամի պարգևավճար է վճարվել։ Ընդ որում, որոշ աշխատաիկիցներ իրենց աշխատավարձը գերազանցող պարգևավճարներ են ստացել։

Նման բացահայտւմ է արել ՀՀ Հաշվեքննիչ պալատը` վարչապետի աշխատակազմի 2020թ–ի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ի պետբյուջեի կատարման հաշվեքննության արդյունքում։

Ըստ այդմ, վարչապետի աշխատակազմին 2020 թ–ին «աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածով վճարվել է 2 566 055 800 դրամ, որի շուրջ կեսը` 1 234 181 400 դրամը` որպես աշխատավարձ, 363 178 700–ը` պարգևավճար, մնացածը` եկամտահարկ, արձակուրդային, տարբեր նպաստներ ու սոցվճարներ և այլն։

Հետաքրքրական է, որ ամենամեծ պարգևավճարները տրվել են դեկտեմբերին, երբ 500 աշխատակցի վճարվել է 235 441 900 դրամ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով