Արտաքին 5 տարի առաջ - 22:42 26-08-2021

Մակրոնը պահանջել է անմիջապես տարհանել Քաբուլից Ֆրանսիայի դեսպանությունը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Իռլանդիա կատարած այցի ժամանակ Դուբլինում վարչապետ Միխոլ Մարտինի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, որ Ֆրանսիայի դեսպանատան ողջ անձնակազմը մոտ ժամանակներս կլքի Քաբուլը:

«Առաջիկա ժամերը հատկապես վտանգավոր կլինեն բոլոր նրանց համար, ովքեր գտնվում են Քաբուլի օդանավակայանում և նրա շրջակայքում», - ասել է նա Քաբուլի օդանավակայանում տեղի ունեցած կրկնակի ահաբեկչության ֆոնին:

Նրա խոսքով, Ֆրանսիայի դեսպանը, դեսպանատան անձնակազմը, ֆրանսիացի զինվորականները և այլ ֆրանսիացիներ այժմ գտնվում են Քաբուլի օդանավակայանի տարածքում:

«Նրանք կհեռանան Աֆղանստանի տարածքից՝ վերջին չվերթներով, որոնք Ֆրանսիան կիրականացնի», - ասել է նա:

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
10:03 Թե ինչպես մի հարգելի ուսուցիչ ինձ շատ կարևոր դաս տվեց, շնորհակալ եմ. Նիկոլ Փաշինյան