Արտաքին 5 տարի առաջ - 23:31 14-08-2021

Քանյե Ուեսթի ձայնասկավառակի թողարկման հետաձգումից հետո Yeezy-ի պահանջարկն աճել է 347%-ով

Yeezy սպորտային կոշիկների պահանջարկն աճել է 347%-ով այն բանից հետո, երբ ռեփեր Քանյե Ուեսթը հետաձգել է իր նոր՝ «Donda» ալբոմի թողարկումը, գրում է Hypebeast-ը՝ վկայակոչելով The Sole Supplier-ի տվյալները:

Հաղորդվում է, որ այժմ մարդիկ, ավելի քան երբևէ, հետաքրքրված են Yeezy ապրանքանիշով: Պահանջարկի աճը տեղի է ունեցել Ատլանտայում Քանյեի ալբոմի շնորհանդեսից որոշ ժամանակ անց, մինչդեռ դրանից անմիջապես հետո այն նվազել է 94%-ով, ինչն ամենացածր ցուցանիշն է մեկ տարվա ընթացքում, նշում է թերթը:

Yeezy-ն հագուստի և կոշիկի ապրանքանիշ է, որը ստեղծվել է Քանյե Ուեսթի կողմից 2000-ականների կեսերին:

Հիշեցնենք, որ հուլիսի վերջին ռեփերն Ատլանտայի Mercedes Benz մարզադաշտում ներկայացրել է «Donda» սկավառակը, որն անվանվել է ի պատիվ երգչի մոր: Շնորհանդեսից ի վեր ալբոմի թողարկումը մի քանի անգամ հետաձգվել է, հայտարարության սպասվող նոր ամսաթիվը, ինչպես երկրպագուները հույս ունեն, օգոստոսի 20-ն է, թեպետ ոչ Ուեսթը, ոչ էլ նրա թիմը պաշտոնապես չեն հայտարարել ամսաթիվը:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին