Ուղիղ եթեր
Ավելին 5 տարի առաջ - 18:16 08-08-2021

«Թանկագինս, վերադարձի՛ր ինձ մոտ»․ համացանցում լուրեր են տարածվում Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի հնարավոր վերամիավորման մասին

Համացանցում քննարկում են Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի հնարավոր վերամիավորումը: Այս տարվա փետրվարին աստղերը որոշեցին բաժանվել յոթ տարվա համատեղ կյանքից հետո: Թվում էր, թե իրենց հարաբերությունները վերականգնելու ոչ մի հնարավորություն չի լինի, բայց լուրեր են շրջանառվում, թե իբր զույգը միանալու փորձեր է անում։

Խոսակցությունների առիթ է դարձել Քարդաշյանի վարքագիծը, որն ամեն կերպ ակնարկում է երաժշտի նկատմամբ ունեցած իր չմարող զգացմունքների մասին: Նա վերջերս ներկա էր Քանյեի նոր ալբոմի թողարկման միջոցառմանը: Նախկին ամուսիններն իրենց պահում էին զույգի պես:

Մոտ մեկ ամիս առաջ Քիմը շնորհավորել էր Ուեսթին ծննդյան օրվա առթիվ և խոստովանել, որ դեռ սիրում է նրան, և այդ զգացմունքները երբեք չեն մարի: Միևնույն ժամանակ Քանյեն, իր` ընտանիքին նվիրված թրեքը կատարելիս, չի կարողացել զսպել արցունքները: Ավելին, նա հրապարակայնորեն դիմել է Քիմին բեմից. «Ես կորցնում եմ իմ ամբողջ ընտանիքը, սիրելիս, վերադարձի՛ր ինձ մոտ»:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել