Ներքին 4 տարի առաջ - 18:05 09-08-2021

ՌԴ-ում քննարկվում են ՀՀ սահմանների հետ կապված խնդիրներ. Անդրանիկ Քոչարյանի անդրադարձը ՊՆ հաղորդագրությանը

Մոսկվայում Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին հնարավոր զարգացումների կանխումը: Այս մասին ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Անդրանիկ Քոչարյանը:

Անդրանիկ Քոչարյանը պատասխանել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին, ով, հղում անելով հայ-ադրբեջանական սահմանին լարվածության վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարության հուլիսի 28-ի հայտարարությանը, որում խոսք էր գնում Մոսկվայում նախատեսվող բանակցությունների մասին, հարցրեց, թե ի՞նչ մակարդակներով հանդիպում է նախատեսված եղել և ի՞նչ էր դրված բանակցությունների սեղանին, որի վերաբերյալ հաղորդագրություն էր տարածել Պաշտպանության նախարարությունը:

«Այս պահի դրությամբ ո՞ւր են հասել, մեր և ՌԴ զինված ուժերի միջև ի՞նչ պայմանավորվածություններ են հաստատվել, ես կդժվարանամ ասել։ Բայց դա ի վնաս Հայաստանի Հանրապետության երբեք չի կարող լինել։ Ամեն ինչ կախված է այդ զարգացումների մեջ մենք մեր կորցրած հնարավորություններն ինչքան արագ կարող են վերականգնել՝ զինված ուժերի մասով»,- ասաց Քոչարյանը:

Պատգամավորը հավելեց, որ Ռուսաստանում քննարկվում են Հայաստանի սահմանների հետ կապված խնդիրներ, որին, պարզ է, մասնակցում է նաև հակառակորդ կողմից որևէ զինվորական պաշտոնյա։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը