Ավելին 5 տարի առաջ - 11:53 05-08-2021

Չինաստանը ստեղծել է COVID-19-ից ախտահանման լամպ` 99.99% արդյունավետությամբ

Չինական ընկերությունները ստեղծել են ուլտրամանուշակագույն լամպ, որն ախտահանում է կորոնավիրուսով վարակված իրերը 99,99% արդյունավետությամբ: Այս մասին գրում է China Daily-ն:

Հրատարակության տվյալներով՝ սարքը հաջողությամբ փորձարկվել է Չինաստանի Հուբեյ նահանգի վարակիչ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնում և խորհուրդ է տրվում տարբեր օբյեկտների ախտահանման համար: Ըստ մշակողների՝ նոր արտադրանքը շատ ավելի արդյունավետ է աշխատում, քան սովորական սնդիկի լամպերը:

Պարբերականի տվյալներով ՝ սարքը համեմատաբար քիչ էներգիա է սպառում և կարող է աշխատել մինչև 50 հազար ժամ: Նոր լամպը կարող է ոչնչացնել նաև այլ վտանգավոր բակտերիաներ, այդ թվում՝ ստաֆիլոկոկ:

Ավելի վաղ ճապոնացի գիտնականներն ապացուցել էին, որ ուլտրամանուշակագույն ճառագայթումը սպանում է կորոնավիրուսները:

Ըստ նրանց հետազոտությունների՝ ուլտրամանուշակագույն ճառագայթները սպանում են վարակված մակերևույթի կորոնավիրուսային բջիջների 99,7%-ը: Ալիքի երկարությունը պետք է լինի 222 Հմ, այնպես որ այն չի ներթափանցի մաշկի մեջ և չի ոչնչացնի կենդանի բջիջները:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար