Ներքին 3 տարի առաջ - 18:11 28-07-2023

Շշմեցուցիչ արագությամբ և «արդյունավետությամբ» են աշխատում քննիչներն ու դատախազները․ փաստաբան

Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արագածավանի հայտնի ՔՊ–ական Սուրո Թորոսյանի կողմից առերևույթ կատարած հանցագործության գործը աննախադեպ արագությամբ հասավ դատարան և նշանակվեց առաջին դատական նիստը։

Բազմաթիվ քրեական գործերով փաստաբանները կերազեին այսպիսի արագություն։ Բայց սա այլ դեպք է, այստեղ ամբողջ իշխանությունը կանգնած է մեղադրյալ ՔՊ–ականի թև ու թիկունքին։

Չհասցրի անգամ միջնորդել դատախազին, որ մեղադրական եզրակացությունը չհաստատի և գործը վերադարձնի քննիչին, որպեսզի քննիչը կատարի լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն։ Մինչև միջնորդությունս կավարտեի՝ Թալինի դատարանից զանգեցին և հայտնեցին, որ օգոստոսին 3–ին, ժամը 12:00–ին նշանակվել է առաջին նիստը։

Շշմեցուցիչ արագությամբ և «արդյունավետությամբ» են աշխատում քննիչներն ու դատախազները։

Ինչևէ, ամբողջ քրեական վարույթն իրականացվել է խայտառակ թերություններով։ Օրինակ՝ օպերատիվ–հետախուզական հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին, որպեսզի պարզեն կարևորագույն հանգամանքներ և որպեսզի քննիչը կարողանա կատարել անհրաժեշտ քննչական գործողություններ (քննիչն է հենց այդպես գրել), բայց այդ նույն քննիչը չի սպասել, որպեսզի կատարվի այդ հանձնարարությունը և ստանա կարևորագույն տեղեկությունները։

Օգոստոսի 3–ին, ժամը 12:00–ին Դատարանի Թալինի նստավայրում կկայանա առաջին դատական նիստը։ Խոստանում եմ, շատ հետաքրքիր է լինելու»։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
22:30 Ընդդիմությունը պետք է ընտրությունների գիշերը դուրս գար փողոց և փորձեր իր քվեները պաշտպանել. Տիգրան Աբրահամյան
19:10 Քոչարյանի կալանավորումը վրեժխնդրության դրսևորում է․ Աննա Գրիգորյան
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
23:48 Ծառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշները