Մամուլ 5 տարի առաջ - 06:52 31-07-2021

Ինչպե՞ս ապահովել «բալանս» արտախորհրդարանական դաշտում. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Փաստ» թերթի տեղեկություններով, առաջիկայում մերձիշխանական շրջանակների շատ «հետաքրքիր» նշանակումների ու իշխանության հետ այլ ձևաչափերով համագործակցությունների ականատես կլինենք։

Թերթի աղբյուրի փոխանցմամբ, քանի որ Նիկոլ Փաշինյանը չկարողացավ Արևմուտքին տված խոստումը կատարել և ընդգծված արևմտապաշտ գոնե մեկ ուժ անցկացնել խորհրդարան, հիմա փորձելու է, այսպես կոչված, «սորոսական» շրջանակներից մի քանիսին, ընդ որում, ոչ միայն «Նիկոլից ավելի նիկոլականներին», այլև նրանց, ովքեր ներկայումս քննադատում են իրեն և հանդես են գալիս իբր ընդդիմադիր դիրքերից, որևէ ձևաչափով համագործակցություն ապահովել։ Խոսքը միայն հայտնի խորհրդատվական մարմնի մասին չէ, որի երկու նիստ արդեն կայացել է, սակայն, մեղմ ասած, բոլորը չէ, որ մասնակցել են:

Ներկայումս Նիկոլ Փաշինյանը մտածում է, թե համագործակցության ինչ ձևաչափ կարելի է մտածել, որպեսզի տվյալ շրջանակներին չնեղացնի, բայց և նրանց անունը անմիջականորեն չկապվի իրենց հետ։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, սրան զուգահեռ՝ Փաշինյանն առանձին բանակցություններ ու համագործակցության տարբերակ է մտածում նաև պրոռուսական ուղղվածություն ունեցող առանձին անձանց և ուժերի համար, որպեսզի կարողանա «բալանս» ապահովել:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող